ԱՄՆ Հայկական թանգարանում բացվել է «Մոռացված հերոսներ» ցուցահանդեսը![]() 16 հունվարի 2014 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Վաշինգտոնի Հայկական թանգարանում բացվել է «Մոռացված հերոսներ. Հայկական լեգեոնն Առաջին համաշխարհային պատերազմում» ցուցահանդեսը: Դրանում ներկայացված են լուսանկարներ, փաստաթղթեր, գրքեր թանգարանի հավաքածուից, նաև նյութեր Օսմանյան կայսրության դեմ մարտնչող հայ կամավորների ու միլիցիայի մասին: Ֆրանսիայի հայկական լեգեոնը գործում էր Ֆրանսիայի զինված ուժերի շարքերում: Հիմնվել է ըստ 1916-ի հայ-ֆրանսիական համաձայնության ազգային ազատագրական պայքարի նպատակով: Օսմանյան կայսրության դեմ պայքարում օգնության համար Ֆրանսիան խոստացել էր ինքնավարություն տրամադրել Կիլիկիայի հայերին: Հայկական լեգեոնը միայն հայկական զինկազմավորումը չէր, գոյություն ունեին նաև հայկական կամավորականների զորամիավորումներ և հայկական միլիցիա: Սկզբում այն կոչվում էր «La Légion d’Orient» (Արևելյան լեգեոն), իսկ 1919 թ. փետրվարի 1-ին վերանվանվեց «La Légion Arménienne» (Հայկական լեգեոնի): Հայկական լեգեոնի մասնակցությամբ առաջին մարտերը տեղի ունեցան 1918-ի սեպտեմբերի 19-ին Պաղեստինում, հետագայում, անգլա-ֆրանսիական զորքերի կազմում Սիրիայում և Լիբանանում: 1918-ի հոկտեմբերին հայերի քանակը լեգեոնում հասավ 5 հազարի, իսկ երբ Հայկական լեգեոնը մուտք գործեց Կլիլիկիա, 1919-ի մայիսին մի շարք հաղթանակներից հետո այն անկախ պետություն հռչակվեց: Բայց երկար չգոյատևեց, քանի որ Ֆրանսիայի արտաքին քաղաքականությունում շրջադարձ եղավ Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ: Որպես հետևանք, Հայկական լեգեոնը սկսեցին կրճատել, իսկ 1920-ի օգոստոսին լուծարեցին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |