«ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20 %-ը «Գազպրոմին» վաճառելու պայմանագիրը կստորագրվի. Գործադիրը հավանություն տվեց16 հունվարի 2014 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը հունվարի 16-ի նիստում նիստում հավանություն է տվել ռուսական «Գազպրոմ» ընկերությանը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի բաժնետոմսերի 20–տոկոսանոց բաժնեմասի վաճառքի մասին պայմանագրի ստորագրմանը։ Արդյունքում «ՀայՌուսգազարդ»–ում «Գազպրոմ»–ի մասնաբաժինը կավելանա` 80 տոկոսից դառնալով 100 տոկոս։ Էներգետիկայի ու բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը նշել է, որ պայմանագրի ստորագրումը բխում է 2013-ի դեկտեմբերի 2–ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի ստորագրած համաձայնագրից, գրում է ԱՌԿԱ գործակալությունը: 2013-ի դեկտեմբերի 23-ին ԱԺ-ն վավերացրել էր ՌԴ և Հայաստանի միջև բնական գազի, նավթամթերքի ու անմշակ ալմաստների առաքումների մասին համաձայնությունը, ինչպես նաև գազի գնագոյացման հարցն ու ռուսական կողմին «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20 տոկոսը փոխանցելու մասին պայմանագիրը: Վլադիմիր Պուտինի Երևան պետայցի շրջանակում հայկական ու ռուսական կողմերը 12 համաձայնագիր էին ստորագրել, այդ թվում՝ Հայաստան ռուսական գազի առաքման գների ձևավորման մասին համաձայնագիրը, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 20 տոկոսը ռուսական «Գազպրոմին» վաճառելու մասին, միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության մասին, «Գազպրոմ էքսպորտ» ԲԲԸ և «ՀայՌուսգազարդի» միջև 2014-2018 թթ. 2,5 մլրդ խմ գազ Հայաստան առաքելու մասին: Ինչպես ավելի ուշ հայտարարել էր Վլադիմիր Պուտինը, ռուսական գազի համար Հայաստանում գինը կկազմի 189 դոլար հազար խմ դիմաց ներկայիս 270 դոլարի փոխարեն: Մի շարք արտոնություններ Հայաստանի համար Ռուսաստանը կներմուծի մինչ ՄՄ-ին անդամակցելը: Մասնավորապես, ռուսական կողմը Հայաստանի համար կվերացնի 30 տոկոս կաղմող մաքսատուրքը նավթի ու նավթամթերքի համար: Փաստաթուղթը չի սահմանափակում Հայաստանին ապագայում մեկ այլ երկրից ավելի մատչելի գնով գազ գնելու հարցում: Ավելին, «Գազպրոմը» հետագայում իրավունք չունի իր ընկերության բաժնետոմսերը վաճառել երրորդ կողմի առանց Հայաստանի կառավարության համաձայնության: Նույնիսկ ՀՀ կառավարության համաձայնության դեպքում, «Գազպրոմը» կարող է վաճառել բաժնետոմսերի միայն 49 տոկոսը, և միայն հարակից ընկերությանը: Ըստ պայմանագրի, «Գազպրոմը» պարտավորվում է այնքան գազ առաքել Հայաստանին, որքան անհրաժեշտ է ներքին պահանջարկը բավարարելու համար, ժամանակին դրա դիմաց վճարելու պայմանով, ինչպես նաև հաշվի առնելով բնական գազի տարանցման հնարավորություններն ու գազամատակարարման օբյեկտների տեխնիկական վիճակը: Իր հերթին, հայկական կողմը պարտավորվում է, որ Ռուսաստանից ներմուծվող գազը դուրս չի գա Հայաստանի սահմաններից: Համաձայնագրի նախագծի համաձայն, Հայաստանի կառավարությունը մի շարք երաշխիքներ է տրամադրում` ներառյալ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի կողմից Հայաստանի սպառողների համար նախատեսված գազի ներկրման, «Գազպրոմ» ԲԲԸ–ի և Հայաստանի Հանրապետության տարածքում դրա դուստր ձեռնարկությունների ներդրումների հետ կապված արտասահման վճարումների անարգել փոխանցման բացառիկ իրավունքը։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել Կանայք փակել էին ճանապարհն ու հերթապահում տղամարդկանց փոխարեն Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով |