Կալիֆորնիայի Կրթության հարցերի հանձնախումբը կողմ է դպրոցներում Հայոց ցեղասպանության ուսումնասիրությանը![]() 17 հունվարի 2014 - 10:40 AMT PanARMENIAN.Net - Կալիֆորնիայի նահանգի Վեհաժողովի կրթության հարցերի հանձնախումբը միաձայն հաստատել է Վեհաժողովի անդամ Ադրին Նազարյանի ներկայացրած AB-659 բանաձևը: Ներկայացված բանաձևը, մասնավորապես, նախատեսում է Հայոց ցեղասպանության մասին նյութերի ներառում նահանգի ուսումնական ծրագրերի մեջ, Հայոց ցեղասպանության, Հոլոքոսթի, Կամբոջայի, Դարֆուրի ու Ռուանդայի ցեղասպանությունների մասին բանավոր վկայությունների օգտագործման ընդլայնում: Բանաձևն ուղղված է քննարկման նահանգի Վեհաժողովի Հատկացումների կոմիտե: Կալիֆորնիայի նահանգի Սենատն ընդունել է թիվ 234 բանաձևը Հայոց ցեղասպանության մասին, որով նախատեսվում է Հայոց ցեղասպանության փաստն ընդգրկել նահանգի կրթական հաստատությունների պատմության ուսումնական ծրագրերում: Կալիֆորնիայի Վեհաժողովի անդամ Մայք Գատտոն 2014 թ. հունվարի 7-ին ներկայացրեց ԼՂՀ անկախությունը ճանաչելու վերաբերյալ բանաձևը: Ինչպես հայտնում է Վեհաժողովի պաշտոնական կայքը, AJR 32 բանաձևը հիշեցնում է մարդու ինքնորոշման ու ժողովրդավարական զարգացման իրավունքների մասին: Ըստ Գատտոյի, Կալիֆորնիայի ժողովուրդը և հայ համայնքը միասնական են ԼՂՀ անկախությանը սատարելու հարցում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |