Հանրաքվե Եգիպտոսում. Ինչն էլ պահանջվում էր ապացուցել17 հունվարի 2014 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրության նոր խմբագրության վերաբերյալ հանրաքվեն Եգիպտոսում հավաքել է ձայների 95 տոկոսը: Ճիշտ է, դա մի փոքր քիչ է, քան արձանագրվեց Մուրսիի սահմանադրության դեպքում՝ այն ժամանակ «կողմ» քվեարկեց մասնակիցների 66 տոկոսը: Բայց այս քվեարկությունն առանձնահատուկ է՝ փաստորեն, եգիպտացիները խոստովանեցին, որ զինվորականներից լավ ոչ ոք չի կարող շտկել իրավիճակն երկրում: Հարց է առաջանում՝ ինչու էր պետք տապալել մի գեներալին, այսինք՝ Հոսնի Մուբարաքին, ի դեմս Աբդել Ֆաթթահ Աս Սիսի մեկ այլ գեներալ ունենալու համար: Հոսնի Մուբարաքի կառավարման 30 տարիներին եգիպտացիներն ընտելացել են քվեարկել հօգուտ իշխանության, կամ հօգուտ նրանց, ում իշխանություն են համարում: Մուհամմեդ Մուրսիի անփառունակ վերջը մեկ անգամ ևս ապացուցեց, որ Եգիպտոսը, ինչ էլ ասեն, այնուամենայնիվ աշխարհիկ երկիր է, որն ավելի շուտ դեպի Արևմուտք է կողմնորոշված, քան Արևելք, երկար չէր ապրի «Մահմեդական եղբայրների» իշխանության տակ, որոնք խարխլեցին առանց այլն էլ թույլ տնտեսությունը: Զբոսաշրջիկների հոսքի կտրուկ կրճատումը ստիպեց եգիպտացիներին ակամայից մտածել՝ իսկ արդյոք լավ է իսլամը, եթե այն չի ողջունում զբոսաշրջիկներին, ավելին, փորձում է քանդել պատմական հուշարձանները: Անգամ բուրգերը քանդելու գաղափար կար, որը ժամանակին կասեցվեց առավել սթափ դատող խորհրդարանականների կողմից: Իսկ լողափերում իսլամական «դրես-կոդ» մտցնելու փորձե՞րը…Բայց կարծես ամեն ինչ անցյալում է և որքան էլ «Եղբայրները» փորձեն, նրանց վերադարձը քաղաքական ասպարեզ կարճատև եղավ, բայց հասցրեց զգալի վնաս տալ. նրանք խաղեր էին սկսել «Հեզբոլլահի» հետ, սատարում էին սիրիացի իսլամիստներին: Հավանաբար, իրավացի էր Մուբարաքը, որը թույլ չէր տալիս նրանց մուտքը խորհրդարան, ինչպես և Գամալ Աբդել Նասերը, որը 1954-ին արգելեց կուսակցությունն ու մահապատժի ենթարկեց «Եղբայրների» գաղափարախոս Սաիդ Ալ Կուտբային 1966-ին: Սահմանադրության վերաբերյալ երկօրյա հանրաքվեին ոստիկանությունը 444 մահմեդական եղբայրների ձերբակալեց: Ինչպես հայտնում է ՆԳՆ-ն, նրանց մեղադրում են քվեարկությունը խափանելու փորձերի մեջ, նրանցից առգրավել են հրացաններ, սառը զենք ու պայթուցիկով շշեր: Հավանաբար, հանրաքվեի արդյունքում Աս Սիսին կընտրվի նախագահ և կփորձի վերադարձնել տնտեսությունը գոնե Մուբարաքի ժամանակների ցուցանիշներին, ինչն արդեն բավականին բարդ խնդիր է: Մինչդեռ, ԱՄՆ-ն պատրաստ է վերսկսել Եգիպտոսին ռազմական օգնությունը: Դա տարեկան մոտ կես միլիարդ դոլար է: Համապատասխան փաստաթուղթը պատրաստվում է Կոնգրեսում: Օգնությունը դադարեցվել էր Մուրսիի տապալումից հետո, սակայն Եգիպտոսն ԱՄՆ համար բացառիկ կարևորության գործընկեր է Մերձավոր Արևելքում: Հավանաբար, ԱՄՆ-ում մտածում էին, թե Մոհամմեդ Մուրսին, որին «օգնեցին» նախագահ դառնալ, դեպի ժողովրդավարացում կտանի երկիրը: Սակայն ժողովրդավարության մասին հասկացություններն իսլամիստների ու ամերիկացիների մոտ միանգամայն տարբեր են, եթե չասենք ավելին: Ըստ փորձագետների, այժմ Եգիպտոսն այն ճանապարհին չէ, որ կարողանա վստահորեն ու հույսով լի խոսել ժողովրդավարության մոտալուտ գալու մասին: Սակայն նաև այդ դեպքում Վաշինգտոնը կարևոր ռազմավարական շահեր ունի Եգիպտոսում, ուստի գործակցությունն Եգիպտոսի հետ կշարունակվի: Վաշինգտոնում նշում են, որ օգնությունը կվերսկսվի միայն ժողովրդավարացման ուղին պահպանելու և Իսրայելի հետ խաղաղ համաձայնությունները կատարելու դեպքում: Տեսակետ կա, որ Օբամայի վարչակազմը հուսալքված է Եգիպտոսին ժողովրդավարացման ուղու վրա դնելու հարցում: Այդ տեսակետից ֆինանսական օգնության վերսկսումը դիտարկվում է որպես ամերիկյան ազդեցությունն արաբական աշխարհի ամենախիտ բնակեցված երկրում պահպանելու փորձ: Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |