Սիրիայի իշխանությունները Հալեպում ռազմական գործողությունների դադարեցման պլան ունեն17 հունվարի 2014 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի իշխանությունները Հալեպում ռազմական գործողությունների դադարեցման պլան ունեն: Հալեպում շարունակվում են բախումները կառավարական զորքերի ու ընդդիմության պառակտված խմբերի միջև: Ծրագիրը նախատեսում է հրադադարի կնքում ու ռազմագերիների փոխանակում: Նախաձեռնությունը քննարկվել է Մոսկվայում կայացած ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլեմի հանդիպմանը. «Ես խնդրեցի նախարար Լավրովին օգտագործել իր կապերն այդ ծրագիրն իրականացնելու համար, և որոշելու համար թե, երբ պետք է դադարեցվեն ռազմական գործողություններն այդ շրջանում»: Հալեպը Դամասկոսի մայրաքաղաքից 350 կմ հեռավորության վրա է գտնվում և խոշոր արդյունաբերական կենտրոն է: Հալեպում է բնակվում Սիրիայի հայ համայնքի մեծ մասը: Իրավիճակը Սիրիայում քննարկվել է նախօրեին տեղի ունեցած ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինի ու Իրանի ԱԳ նախարար Ջաֆար Զարիֆի հանդիպմանը: Իրանը ձգտում է մասնակցել խորհրդաժողովին, որը տեղի կունենա Մոնտրյոյում հունվարի 22-ին, և հուսով է, որ կստանա ՌԴ աջակցությունն այդ հարցում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |