Ստամբուլի Բողազչի համալսարանում Դինքի հիշատակին նվիրված խորհրդաժողով էր![]() 18 հունվարի 2014 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ֆրանսիացի սոցիոլոգ Լոիկ Վակվանտը Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանից հունվարի 17-ին Ստամբուլում «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության յոթերորդ տարելիցին նվիրված դասախոսություն է կարդացել, գրում է Today's Zaman-ը: Ելույթը Բողազչի համալսարանում կազմակերպված խորհրդաժողովի շրջանակում էր: Դինքի այրի Ռաքել Դինքը Վակվանտին է նվիրել միջոցառման մասին պատմող հուշատախտակ: Սեղմ ելույթում Ռաքել Դինքը կարևորել է ճշմարտության հաստատումը: Ներածական խոսքում համալսարանի նախագահ Գյուլայ Բարբարոսօղլուն նշել է, որ ամաչում է, քանի որ Դինքի սպանության հետևում կանգնած ուժերը թույլ չտվեցին հետաքննությունն ավարտին հասցնել: Զեկույցում Վակվանտը հիշեցրել է նաև Գեզի պուրակում վերջերս դիմակայության ու ցույցերի մասին: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |