ՄԱԳԱՏԷ-ին 6 մլն դոլար կպահանջվի Իրանի միջուկային օբյեկտներ տեսչական այցերի համար![]() 18 հունվարի 2014 - 12:48 AMT PanARMENIAN.Net - ՄԱԳԱՏԷ-ին 6 մլն դոլար կպահանջվի Իրանի միջուկային օբյեկտներ տեսչական այցերի կազմակերպման ու իրականացման համար, որոնք ձեռք են բերվել Ժնևում նախորդ տարվա նոյեմբերին: Ինչպես գրում է Associated Press-ը, երկուշաբթի 35 երկրներ կհաստատեն մոնիտորինգի պլանը: Ըստ ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների, մշտադիտարկման համար նախատեսված ծախսերը նվազագույն են, սակայն հարկավոր են կամավոր հատկացումներ: Մշտադիտարկումը նախատեսվում է սկսել հունվարի 20-ին: «ԵՄ-ն, միջազգային բանախոսների «վեցնյակն» ու Իրանը համատեղ հանձնաժողով կստեղծեն ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության համար՝ ստուգելու համար Գործողությունների համատեղ պլանը»,-ասվում է հայտարարության մեջ: Հանձնաժողովը կաշխատի նաև ՄԱԳԱՏԷ-ի հետ, վերացնելու համար Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ մտավախությունները: ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներն ըստ ծրագրի ամեն օր մուտք կունենան Իրանի միջուկային օբյեկտներ Նաթանզեում ու Ֆորդուում: Ամեն ամիս ստուգումներ կանցկացվեն նաև Առաքի ռեակտորում: 2013 թվականի նոյեմբերի 24-ին Իրանն ու միջազգային միջնորդների «վեցնյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) պայմանավորվել են Իրանի միջուկային ծրագրի կրճատման մասին՝ առավել լիարժեք համաձայնության ակնկալիքով: Մասնավորապես, Իրանը պարտավորվել է դադարեցնել ուրանի 5 տոկոսից բարձր հարստացումը, դադարեցնել պլուտոնիումի ու ցենտրիֆուգերի արտադրությունը, ինչպես նաև թույլ տալ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը միջուկային օբյեկտներ: Ի պատասխան Արևմուտքը պետք է ապասառեցնի Իրանի ակտիվների մի մասը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Իրանի միջուկային ծրագիր Իրանի միջուկային ծրագիրը սկիզբ է առել 1967թ., երբ Ամերիկան Իրանի շահ Մուհամմեդ Ռըզա Փեհլեվիին փոխանցեց 5 ՄՎտ հզորությամբ ատոմային ռեակտորը: Ռեակտորի շինարարության գործում այնուհետեւ տեխնոլոգիական օգնություն են ցուցաբերել Գերմանիան եւ Ֆրանսիան: Իրանը 1968թ. ստորագրել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը եւ վավերացրել է այն 1970թ.:\r\n\r\nՆերկայումս համաշխարհային հանրությունը դեմ է նրան, որ Իրանն ուրան հարստացնի իր տարածքում` մտավախություն ունենալով, որ այդ դեպքում Թեհրանը անպայման ձեռնամուխ կլինի միջուկային զենքի ստեղծմանը: Իսկ Իրանը հրաժարվում է փոխզիջումների գնալ: Մոսկվան փորձում է գործել որպես միջնորդ` դեռ 2005թ. աշնանը ՌԴ-ն առաջարկեց Թեհրանին ուրանը հարստացնել ՌԴ տարածքում:\r\n\r\n2010թ. հունվարի սկզբին Իրանը տեղեկացրեց ՄԱԳԱՏԷ-ին, որ վերսկսում է իր հետազոտությունները: Հունվարի 10-ին Իրանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների ներկայությամբ վերաբացեցին Նաթանզեում, Պարսում եւ Ֆարայանդում գտնվող միջուկային հետազոտական կենտրոնները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |