ՄԱԿ-ի հանձնակատարը մեղադրել է Ասադին ռազմական հանցագործությունների մեջ18 հունվարի 2014 - 14:51 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավի Փիլեյը հունվարի 17-ին հայտարարել է, որ սիրիական բանակի հակազդեցությունը փախստականների ճամբարներ հումանիտար բեռների առաքմանը կարող է գնահատվել որպես ռազմական հանցագործություն, հայտնում է АР-ին: Ըստ նրա, Սիրիայի կառավարական բանակի նպատակային հակազդեցությունը ձախողել է ՄԱԿ և այլ կազմակերպությունների կողմից փախստականների համար նախատեսված հումանիտար բեռների տասնյակ առաքումներ: Ավելի վաղ ՄԱԿ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը հնչեցրել էր նման սպառնալիք, բայց արդեն զանգվածային մահապատիժների վերաբերյալ, որոնք առանց դատ ու դատաստանի իրականացնում էր սիրիական բանակը ընդդիմադիրներից ազատգրված շրջաններում: Մինչդեռ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին խստորեն քննադատել է Ասադի «Ժնև-2»-ի ուղղվածությունը փոխելու փորձերը: Վաշինգտոնում տեղի ունեցած մամլո ասուլիսում հունվարի 17-ին Քերին ասաց, որ առանց անցումային քաղաքական շրջանի Սիրիայիում քաղաքացիական պատերազմին վերջ չի դրվի: Պետքարտուղարը հայտարարել է, որ «Ժնև-2» խորհրդաժողովը պետք է սկիզբ հանդիսանա Սիրիայում անցումային կառավարական մարմնի ձևավորման համար: Ըստ Քերիի, այդ մարմինը պետք է ձևավորվի «կողմերի փոխադարձ համաձայնությամբ»: Ասադի դեմ կռվողների շարքերում միասնություն չկա: Ըստ վերջին տվյալների, իսլամիստների ու «չափավոր ընդդիմության» միջև բախումների հետևանքով արդեն 1000 մարդ է զոհվել: Նախօրեին հրապարակվեց ամերիկացի փորձագետներ՝ պրոֆեսոր Թեոդոր Պոստոլի ու ՄԱԿ զենքի գծով նախկին տեսուչ Ռիչարդ Լլոյդի զեկույցն այն մասին, որ Սիրիայում կառավարական զորքերը քիմիական զենք չեն օգտագործել: Սիրիական կարգավորման «Ժնև-2» միջազգային խորհրդաժողովը կանցնի երկու փուլով: Այն կմեկնարկի հունվարի 22-ին շվեյցարական Մոնտրյո քաղաքում, իսկ հետո հունվարի 24-ին կշարունակվի Ժնևի Ազգերի պալատում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |