Նեթանյահու. Եթե Իրանը ճանաչի Իսրայելը, ես պատրաստ եմ հանդիպել Ռոուհանիի հետ![]() 18 հունվարի 2014 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հազիվ թե հանդիպի Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ Դավոսի Միջազգային տնտեսական համաժողովի ետնաբեմում, սակայն եթե Ռոուհանին ցանկանա ճանաչել Իսրայելի գոյության իրավունքը, Նեթանյահուն կդիտարկի նրա հետ հանդիպելու հարցը: Իսրայելի կառավարության ղեկավարն այդ մասին հայտարարել է Կանադայի հեռուստատեսությանը տված հարցազրույցում: «Եթե Ռոուհանին ասի. «Մենք ճանաչում ենք հրեական պետությունը, Իրանը պատրաստ է խաղաղության Իսրայելի հետ, որը հավերժ է գոյատևելու», ապա այդ խոսքերն ինձ կհետաքրքրեն լինի դա Դավոսում, թե մեկ այլ տեղ»,-ասել է Նեթանյահուն: Հարցազրույցում վարչապետը կրկնել է, որ Իսրայելը «ամենից շատն է խաղաղություն ուզում ու ձգտում է դրան», սակայն Պաղեստինի ինքնավարության նախագահ Աբու Մազենը հրաժարվում է ճանաչել Իսրայելը, այն դեպքում, երբ Իսրայելն արդեն իսկ պատրաստակամություն է հայտնել ճանաչելու Պաղեստինի պետությունը, եթե նրա գոյատևման պայմանները չվնասեն Իսրայելի անվտանգությանը, հայտնում է 9tv.co.il-ը: Նախագահ Ահմադինեժադի օրոք Իրանը բազմիցս է հայտարարել, որ «հրեական պետությունը պետք է ջնջել երկրի երեսից»: Իրանը նաև ֆինանսավորում է «Հեզբոլլահ» խմբավորումը, որը ՀԱՄԱՍ-ի հետ համատեղ ահաբեկչություններ է կատարում Իսրայելի տարածքում և գնդակոծում է Գազայի հատվածը: Չափավոր պահպանողական Հասան Ռոուհանիի իշխանության գալուն պես հարաբերությունները որոշ չափով փոխվեցին դրական առումով: Ռոուհանին արգելեց ամենամյա հակասեմիթական խորհրդաժողովի անցկացումը Թեհրանում: Իսրայելը գտնում է, որ Իրանի միջուկային ծրագիրը հրեական պետության դեմ է ուղղված և բազմիցս է հայտարարել, որ կռմբակոծի Իրանի միջուկային օբյեկտները: Նեթանյահուն «մեծ սխալ է» անվանել միջուկային ծրագրի կասեցման մասին Ժնևում ձեռք բերված համաձայնությունը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |