ԵՄ. Ղարաբաղյան խնդրի լուծումը պետք է հիմնվի խաղաղ կարգավորման վրա22 ապրիլի 2006 - 15:07 AMT PanARMENIAN.Net - ԵՄ-ի Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի տարածաշրջան այցի հիմնական նպատակը Հարավային Կովկասի երկրների իրավիճակի քննարկումն է, եւ այդ քննարկման հիման վրա ԵՄ Եվրոպական հարեւանության ծրագրի հերթական փուլի գործողությունների ծրագրի որոշումն է: Այդ մասին Պ.Սեմնեբին հայտարարել է ադրբեջանցի լրագրողներին: Նրա խոսքերով, Եվրամիությունը գտնում է, որ ղարաբաղյան խնդրի լուծումը պետք է հիմնվի խաղաղ կարգավորման վրա: «Սա շատ կարեւոր եւ հիմնարար սկզբունք է: Ներկայումս բանակցությունները շարունակվում են, եւ հակամարտության կողմերը պետք է առավելագույնս օգտվեն հակամարտության հանգուցալուծման համար ստեղծվող մեխանիզմներից»,-հավելել է դիվանագետը: Պ.Սեմնեբին հույս է հայտնել, որ 2006 թվականին համաձայնության հասնելու հնարավորություն կա, հաղորդում է «Թրենդը»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածու լինելու հավակնություն չունեմ Նա նաև ասել է, որ երկքաղաքացի է և երբևէ դա չի թաքցրել Ալմաթիում մեկնարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների ղեկավարած պատվիրակությունների հանդիպումը Մինչ հանդիպումը Միրզոյանին և Բայրամովին առանձին ընդունել է Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուն Կոնջորյան. Չի ստացվելու զավթել իշխանությունը, անկախ նրանից՝ ինչ տեսքով կգան՝ մի օր փողկապով, մի օր վեղարով Նա ասել է, որ իրենք ժողովրդի տված մանդատով ձևավորված մեծասմանություն են ՀՀ և Ղազախստանի ԱԳ նախարարները շեշտել են սահմանազատման գործընթացում Ալմաթիի հռչակագրի նշանակությունը Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության հարցերին |