Իսլամիստներն ահաբեկչական հարձակումներով են սպառնում Սոչիի Օլիմպիադայի ժամանակ![]() 20 հունվարի 2014 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Իսլամիստ գրոհայինների խմբավորումն ինտերնետում տեսաուղերձ է հրապարակել, որտեղ ստանձնել է դեկտեմբերին Վոլգոգրադում կազմակերպված երկու մահապարտ ահաբեկիչների հարձակումների պատասխանատվությունը, որին զոհ գնաց առնվազն 34 մարդ: Բացի այդ, իսլամիստները սպառնում են հարձակումներ կազմակերպել Սոչիում Ձմեռային օլիմպիադայի օրերին, հայտնում է VOA News-ը: Տեսանյութում, որը կարելի է գնահատել որպես զգուշացում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, մի տղամարդ ռուսերենով ասում է. «Եթե անցկացնեք Օլիմպիադան, ապա նվեր կստանաք՝ դուք և բոլոր այն զբոսաշրջիկները, որ կհավաքվեն այդտեղ: Դա ամեն օր աշխարհում հեղվող մահմեդականների արյան պատասխանը կլինի, լինի դա Աֆղանստանում, Սոմալիում, թե Սիրիայում՝ ամբողջ աշխարհում: Դա կլինի մեր վրեժը»: Տեսաուղերձում ասվում է, որ երկու մարդ Սուլեյման և Աբդուռահման անուններով Վոլգոգրադում «Վիլայաթ Դաղստան» խմբավորման անունից պայթյուններ են կազմակերպել, որը կապված է իրաքյան «Անսար ալ Սուննա» խմբավորման հետ: Դաղստանը Հյուսիսային Կովկասի մասն է, գրոհայիններն այնտեղ իսլամական պետություն ստեղծելու համար են պայքարում: Գրոհայինների առաջնորդ Դոկու Ումարովը նրանցկոչ է արել հարձակվել Սոչիում Օլիմպիական խաղերի ժամանակ: Անցած շաբաթ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Դոկու Ումարովը սպանվել է: Ըստ փորձագետների, Կադիրովն արդեն ութերորդ անգամ է «թաղում» Ումարովին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |