Ուկրաինայի ընդդիմությունը զիջումների է հասել վերջին օրինագծերի հարցում![]() 20 հունվարի 2014 - 16:53 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի ընդդիմությունը զիջումների է հասել Գերագույն ռադայի ընդունած վերջին օրինագծերի հարցում: Այդ մասին հայտնել է «ՌԲԿ-Ուկրաինան» ընդդիմադիր «Բատկիվշչինա» կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Անդրեյ Պավլովսկու վրա հղումով: «Բանակցությունները կսկսվեն մեկ պայմանով՝ եթե չեղյալ հայտարարվեն գրաքննության և հետապնդումների մասին օրենքները: Իշխանությունները նախնական համաձայնություն են տվել չտպագրել օրենքները, այդ դեպքում դրանք չեն մտնի ուժի մեջ»,-հայտարարել է խորհրդարանականը: Հետագայում, ըստ նրա, ընդդիմությունը մտադիր է չեղյալ հայտարարել այդ փաստաթղթերը: Իշխանությունները դեռևս չեն հաստատել Պավլովսկու խոսքերը: Վերոնշյալ օրինագծերն ընդունվել են անցած շաբաթվա վերջում: Կողմ են քվեարկել իշխող Ռեգիոնների և կոմունիստների կուսակցությունների անդամները: Ընդդիմությանը չի հաջողվել խանգարել քվեարկությանը: Ըստ օրինագծերի, մասնավորապես, առաջարկվում է ուղղումներ կատարել Ուկրաինայի Քրեական օրենսգրքում: Նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել ինտերնետում սահմանադրական կարգի բռնի փոփոխման կոչերի համար և իշխանական մարմինների աշխատանքին խոչընդոտելու համար: Որպես պատիժ նախատեսվում են տուգանքներ ու մինչև 3 տարի ազատազրկում: Բացի այդ, քրեական պատասխանատվություն է նախատեսվում զրպարտության համար, իսկ Կապի ազգային հանձնաժողովին իրավունք է վերապահվում արգելափակել ինտերնետ ռեսուրսը «փորձագիտական եզրակացությունների» հիման վրա: Դրան զուգահեռ, խստացվում են զանգվածային միջոցառման անցկացման կանոնները, մասնավորապես, ըստ օրինագծերի, հանրահավաքի մասնակիցներին չի թույլատրվի վրաններ տեղադրել: Ընդունված օրինագծերը ներկայացվել են նախագահ Յանուկովիչի հաստատմանը: Ինչպես հայտնի է դարձել, նա ստորագրել է դրանք: Ընդդիմությունը գնահատել է այդ օրինագծերը որպես երկրում բռնատիրության հաստատում ու գրաքննության սահմանում: Ընդդիմադիրները բողոքը հայտնել են հունվարի 19-ի բազմահազարանոց «ժողովրդական հավաքի» ժամանակ: Հանրահավաքը վերաճեց անկարգությունների ու միլիցիայի հետ բախումների, որտեղ, ըստ վերջին տվյալների, 200 մարդ է տուժել: Անկարգությունների ընթացքում ընդդիմության առաջնորդներ Արսենի Յացենյուկն ու Վիտալի Կլիչկոն կապ են հաստատել նախագահ Յանուկովիչի հետ՝ առաջինը հեռախոսով, երկրորդին Յանուկովիչն ընդունել է իր նստավայրում: Ըստ Յացենյուկի, նախագահը բանակցություններ է առաջարկել: Կլիչկոն, իր հերթին, հայտնել է, որ երկուշաբթի կստեղծվի քաղաքական ճգնաժամի կարգավորման հանձնաժողով, որին կանդամակցեն ինչպես իշխանությունների, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչները: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |