«Ժնև-2»-ն արդյունավետ չի լինի21 հունվարի 2014 - 15:44 AMT PanARMENIAN.Net - «Ժնև-2» խորհրդաժողովը, որին այդքան սպասում էր Սիրիայի ընդդիմությունը, ինչպես նաև որոշ առումով և նախագահ Բաշար Ասադը, ձախողման եզրին է: ՄԱԿ-ը հերթական անգամ հաստատեց իր անվճռականությունն ու կախվածությունն ուժեղ դերակատարներից և հրաժարվեց Իրանին հասցեագրված հրավերից, հենց որ սիրիական ընդդիմությունը, ԱՄՆ հրահրմամբ, հայտարարեց, որ համաձայն չէ Իրանի մասնակցությանը: Շվեյցարիայում կայանալիք խորհրդաժողովին Իրանի ներկայացուցիչներին մասնակցության հրավեր ուղարկելու մտադրությունն Ամերիկայի ու սիրիական ընդդիմության ցասման պատճառ դարձավ: ԱՄՆ-ն ու դաշնակիցները, ի դեմս Սաուդյան Արաբիայի, Քաթարի, մի քանի այլ երկրների ու որոշ չափով նաև Թուրքիայի, ամեն գնով ցանկանում են ժնևյան բանակցությունները հանգեցնել անցումային կառավարության ստեղծմանը, ավելի ճիշտ՝ Ասադի պաշտոնում նստեցնել «Մահմեդական եղբայրների» սիրիական տարբերակի ներկայացուցչին: Եթե դա ստացվի, ապա քաղաքացիական պատերազմը Սիրիայում կհասնիյուրաքանչյուր սիրիացու և այն ժամանակ արդեն չեն լինի ոչ հաղթողներ, ոչ պարտվողներ: Ամենածայրահեղական «Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն» խմբավորումն արդեն արգելել է իրեն ենթակա տարածքում երաժշտությունն ու ծխելը: Թե ինչ կլինի հետո, դժվար չէ կռահել. բավական է հիշել «Թալիբանի» իշխանության օրոք Աֆղանստանը: Ի դեպ, ջիհադիստների բացակայությունը խորհրդաժողովին ևս լավ չէ: Եվ սիրիական կառավարական պատվիրակությունը, և ընդդիմությունն իրենցն են պնդելու: Փաստորեն, դա լինելու է խուլ ու համրի երկխոսություն: Եվ ինչն է հետաքրքիր. Իրանի ռեժիմն աշխարհիկ չես համարի, բայց այնտեղ այդպիսի ծայրահեղությունների չեն հասնում, իսկ շիաները սունիները ոչ պակաս մահմեդականներ են: Սակայն ամենամեծ չարիքը Մերձավոր Արևելքի համար ջիհադիստական խմբավորումներն են, բայց չգիտես ինչու Արևմուտքն աջակցում է նրանց, և քանի դեռ դա այդպես է, խաղաղության ու հանգստության մասին կարելի է մոռանալ: Ի՞նչ է կատարվում Լիբիայում, Թունիսում, Իրաքում: Փաստացի, այդ պետություններն որպես այդպիսիք արդեն գոյություն չունեն: Եթե ամեն ինչ այս ընթացքն ունենա, Սիրիայի մասին ևս հարկ կլինի մոռանալ: Մինչդեռ, ՄԱԿ պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին հայտարարել է, որ Վաշինգտոնը հասկացնել է տվել՝ Սիրիայի գծով խորհրդաժողովին Իրանի մասնակցության պայմանն 2012-ի հունիսին «Ժնև-1»-ի ընդունած պայմանավորվածությունների կատարումն է: ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը համարեց, որ Իրանն ընդունում է այդ պայմանը, երբ մասնավոր զրույցներում նրան դրանում հավաստիացրին Թեհրանի բարձրաստիճան պաշտոնյաները, և Իրանին հրավիրեցբանակցությունների: Սակայն երկուշաբթի Իրանը մի քանի հայտարարություն արեց՝ մերժելով խորհրդաժողովին մասնակցելու բոլոր նախապայմանները: Երկիրն ընդամենը հայտարարեց, որ անցումային կառավարության մասին չի խոսելու, այլ Սիրիայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների հետ քննարկելու է հրադադարի հաստատման հարցերը: «Քանի որ Իրանը որոշեց հրաժարվել հիմնարար պայմանավորվածություններից, Պան Գի Մունը հրահանգեց, որ Մոնտրյոյի հանդիպումն անցնի առանց Իրանի մասնակցության»,-հայտնել է Նեսիրկին: ԱՄՆ ներկայացուցիչներն ողջունեցին բանակցային գործընթացից Թեհրանին բացառելու որոշումը՝ հույս հայտնելով, որ այժմ խորհրդաժողովի մասնակիցները կարող են կենտրոնանալ առանցքային խնդիրների լուծման վրա: Դա ևս մեկ անգամ հաստատում է, որ ԱՄՆ-ն անկեղծ չէ 2013-ի նոյեմբերի 24-ին Ժնևում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ պայմանավորվածությունների կատարման հարցում: Նահանգներին հարկավոր չէ, որ Իրանը կատարի պայմանավորվածությունները: Հավանաբար, դա պետք չէ Սաուդյան Արաբիային ու Թուրքիային, իսկ Օբամայի վարչակազմը վերջերս գնալով ավելի է հակվում նրանց կողմը: Իրանը, որպես հզոր տարածաշրջանային դերակատար, քիչ-քիչ կարող է դուրս մղել Թուրքիային ու Սաուդյան Արաբիային առաջատար դիրքերից: Թեև առաջին տեղում այդ երկրներն երբեք չեն եղել: Սակայն, ցանկացած պարագայում, այսօրվա դրությամբ շիաներն ավելի ընկալելի են, քան սունիները: Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն |