Սիրիայում կռվող գրոհայինների վերադարձը սպառնում է Եվրոպայի անվտանգությանը21 հունվարի 2014 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մանուել Վալսը հայտարարել է, որ 12 ֆրանսիացի դեռահաս մեկնել է Սիրիա՝ երկրում գործող զինված ահաբեկչական խմբավորումներին միանալու: Թունիսյան Tanit press էլեկտրոնային թերթին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ ֆրանսիական հատուկ ծառայությունները հետևում են Ֆրանսիայի քաղաքացի մոտ 700 ահաբեկչի, որոնք ցանկացած պահի կարող են ներթափանցել Սիրիայի տարածք: Վալսը նշել է, որ թուրք-սիրիական սահմանը բաց է, ուստի ֆրանսիացիները հեշտությամբ կարող են միանալ Սիրիա մեկնող ահաբեկիչներին: Ըստ նախարարի տվյալների, երկրում արդեն Ֆրանսիայի 21 քաղաքացի է զոհվել, գրում է սիրիական SANA գործակալությունը: Ամերիկյան The Washington Post-ի թղթակից Ջոբ Վարիկն ասել է, որ դեկտեմբերի 17-ին տեսահոլովակ է ներկայացրել, որտեղ ցուցադրված է «Ալ Քայիդայի» վարժանքների ճամբարը. այնտեղ դեռահասներին սովորեցնում են օգտվել զենքից: Ըստ հատուկ ծառայությունների, Դամասկոսի կանոնավոր բանակի դեմ ֆրանսիական անձնագիր ունեցող 250 մարդ է կռվում, մոտ 100-ը դեռ ճանապարհին են և ևս 150 կամավոր առաջիկայում նրանց միանալու մտադրություն են հայտնել: Ինչպես հայտարարել է ներքին գործերի նախարարը, Սիրիայում արդեն 21 ֆրանսիացի «կոմբատանտ» է զոհվել, իսկ 76-ը՝ վերադարձել և գտնվում է ոստիկանության հսկողության տակ: Մանուել Վալսը խոստովանել է, որ ծայրահեղական իսլամի դրոշի տակ կռվել ցանկացողների նման հոսք չի եղել ոչ նախորդ դարի 90-ականներին Բալկաններում, ոչ էլ Աֆղանստանում: «Այն ժամանակ խոսքը մի քանի տասնյակ մարդու մասին էր, այժմ նրանց թիվը հարյուրների է հասնում»,- ասել է նախարարը: Ըստ Վալսի, Ֆրանսիան մեծ խնդիրներ կունենա, երբ մարտական հմտություններ ստացած գրոհայինները, Սիրիայում ավարտելով ջիհադը, սկսեն տուն վերադառնալ: «Քիչ է ասել, որ դա տագնապալի հեռանկար է: Ըստ իս, նման իրավիճակն առաջիկա տարիներին մեր անվտանգության ամենամեծ սպառնալիքը կդառնա»,- հայտարարել է նախարարը: Կռվելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ՝ խռովարարների պարագլուխները միաժամանակ Բրիտանիայի ու այլ երկրների համար մահապարտների են նախապատրաստում: ԱՄՆ, Բրիտանիայի, Ֆրանսիայի անձնագրերով երիտասարդ գրոհայիններին սովորեցնում են շահիդների գոտիներ պատրաստել, մեքենաներ ականապատել, այնուհետև հետ են ուղարկում: «Ալ Քայիդան» Սիրիայում վարժեցնում է հարյուրավոր ջիհադիստների Բրիտանիայից ու այլ եվրոպական երկրներից: Նրանք ցուցում են ստանում տուն վերադառնալ ու ահաբեկչական օղակներ ստեղծել: Այդ մասին Daily Telegraph թերթին է պատմել իսլամիստների ճամբարից փախած ու Թուրքիայում ապաստան գտած գրոհայինը: Բրիտանիայից, մայրցամաքային Եվրոպայից ու ԱՄՆ-ից հավաքագրված նորակոչիկներին ներշնչում են ծայրահեղական հակաարևմտյան հայացքներ, դասեր են տալիս, թե ինչպես ավտոմեքենա պայթեցնել կամ մահապարտի գոտի սարքել: Ըստ բրիտանական MI5 հակահետախուզության, Սիրիայում մոտ 500 բրիտանահպատակ է կռվում: Իսկ օտարերկրացի գրոհայինների ընդհանուր քանակն այդ երկրում հասնում է տասնյակ հազարների: Սիրիական ուղղությունն առաջնային է դարձել MI5-ի աշխատանքում: Բրիտանական հակահետախուզությանն անցած ուրբաթ հաջողվել էր կասեցնել երկու պոտնեցիալ գրոհայինի մեկնումը Սիրիա: Դրանք 21 տարեկան երիտասարդներ էին, նրանց մեղադրանք է ներկայացվել ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեջ: Օտարերկրացի գրոհայիններն ամենից հաճախ Սիրիայում հայտնվում են Թուրքիայի տարածքով: «Ալ Քայիդան» իր ցանցն է ստեղծել այնտեղ, որի վրա հենվելով էլ նորակոչ գրոհայինները տեղափոխվում են երկու ուղղություններով: Ըստ ԵՄ ներքին գործերի եվրահանձնակատար Սեսիլիա Մալստրյոմի, իսլամիստ ծայրահեղականները Սիրիայում, Սուդանում ու Սոմալիում մարտական գործողությունների համար անդամագրել է Եվրամիության մոտ 1200 քաղաքացի: Ճիշտ է, Մալստրյոմը վերապահում է արել, որ այդ թիվը ճշգրիտ չէ: «Իրականում, նրանք, հավանաբար, ավելի շատ են»,- ասել է եվրահանձնակատարը: Ինչպես հայտնում է The Telegraph-ը, Ասադի դեմ Սիրիայում կռվող խմբավորումների շարքերում քիչ չեն Եվրոպայում ու ԱՄՆ-ում ահաբեկչությունների պատրաստ պոտենցիալ մահապարտները: Այս տեղեկությունները ստացվել են «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» շարժման անդամից, որը դեմ է Ասադի ռեժիմին: Ըստ եվրոպացի վերլուծաբանների, հարկավոր է տագնապ բարձրացնել, քանի որ եվրոպական անձնագրեր ունեցող Սիրիայում կռվող «ջիհադի զինվորներն» ամենալուրջ վտանգն են անվտանգությանը, նշում է «ՌԻԱ Նովոստին»: Մինչդեռ, Սիրիայում Ադրբեջանի ևս երկու քաղաքացի է սպանվել: Ըստ հաղորդագրության, երեկ սպանվել է «լեզգի Սեյֆուլլահ» մականունով գրոհայինը, որը ծնունդով Ադրբեջանի Գուսարի շրջանից է, կռվել է Ասադի ուժերի դեմ «Ան Նուսրայի ճակատ» կազմավորման շարքերում: Մի քանի օր առաջ կառավարական զորքերը սպանել էին 18-ամյա ադրբեջանցի գրոհային Նիջաթին: Սիրիայում իրավիճակի սրվելուն պես Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ մեկնել են այնտեղ և մասնակցում են կռիվներին տարբեր ծայրահեղական խմբավորումների կազմում: Այս ընթացքում մոտ 100 ադրբեջանցի է մահացել: Նրանց մեծ մասի լուսանկարները մոջահեդները զետեղել են սոցիալական ցանցերում, գրում է APA-ն: Photo: Reuters Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին |