Ադրբեջանը չի ակնկալում ԱՄՆ-ից նոր առաջարկներ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ22 ապրիլի 2006 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Չափազանց դժվար է նոր առաջարկներ ակնկալել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Վաշինգտոնում կայանալիք բանակցությունների ընթացքում: Այդ մասին նախօրեին Մոսկվայում լրագրողներին էր հայտարարել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի առաջիկա պաշտոնական այցն ԱՄՆ: «Դիրքորոշումները, որոնք Ադրբեջանի համար անփոփոխ են եղել 15 տարվա ընթացքում, մնում են նույնը: Մենք միշտ հանդես ենք եկել եւ շարունակում ենք հանդես գալ այն բանի օգտին, որ հարցը պետք է լուծվի միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտնի բանաձեւերի, ԵԱՀԿ որոշումների համաձայն: Անկասկած, եթե մենք ցանկանում ենք իսկապես կարգավորել հակամարտությունը, որպեսզի այն պարբերաբար չբռնկվի, որոշումը բացառապես օրինականության վրա պետք է հիմնվի: Միջնորդները փորձում են շփման եզրեր գտնել, մերձեցնելու համար կողմերի տեսակետները»,-ասել է նախարարը: Է.Մամեդյարովը հաղորդել է նաեւ, որ Ի.Ալիեւի ԱՄՆ կատարելիք այցի ընթացքում նախագահ Ջորջ Բուշի հետ հանդիպման ժամանակ կքննարկվի երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային բնույթի հարցեր: Ըստ նախարարի, բանակցությունների կարեւոր թեմաներից մեկը կլինի հակամարտությունների կարգավորումը Կովկասում: Կքննարկվեն նաեւ էներգետիկ անվտանգության ապահովման, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, մասնավորապես, հակաահաբեկչական կոալիցիային Ադրբեջանի մասնակցության հարցերը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԱԺ նախագահ․ Ալմաթիի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա Նա նշել է, որ քննարկումները շարունակվում են Վիգեն Սարգսյանից պահանջում են բռնագանձել անշարժ գույք Երևանում և ԱՄՆ–ում, նաև՝ դրամական միջոցներ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը Փաշինյանը հանդիպել է Իրանի հոգևոր առաջնորդին Նա կմասնակցի իրանցի զոհված պաշտոնյաների և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի արարողությանը Վարժական հավաքների ծանուցումը հրապարակային դարձնելու նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվել է Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված |