Այսօր ողջ աշխարհի հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցը24 ապրիլի 2006 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Այսօր, ապրիլի 24-ին, ողջ աշխարհի հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցը: Հենց այդ օրը Կոնստանդինոպոլսում սկսվեցին հայ մտավոր, կրոնական, տնտեսական եւ քաղաքական վերնախավի զանգվածային ձերբակալությունները, ինչը հանգեցրեց հայ մշակույթի ակնառու գործիչների մի ողջ աստղաբույլի ամբողջական ոչնչացմանը: Ձերբակալության ենթակաների ցուցակներում հայտնվեցին տարբեր քաղաքական հայացքների եւ մասնագիտությունների տեր մարդիկ` գրողներ, դերասաններ, երաժիշտներ, ուսուցիչներ, բժիշկներ, իրավաբաններ, լրագրողներ, գործարարներ, քաղաքական եւ կրոնական առաջնորդներ: Հայկական համայնքի հայտնի դեմքերի ձերբակալությունները Թուրքիայի մայրաքաղաքում աննշան ընդհատումներով շարունակվեցին մինչեւ մայիսի վերջ, ընդ որում ոչ մի մեղադրանք նրանց չէր ներկայացվում: Ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում միայն Կոնստանդինոպոլսում ձերբակալվեցին շուրջ 800 հայտնի հայեր, որոնցից մինչեւ ամռան ավարտն արդեն շատ քչերն էին ողջ մնացել: 1915-1923 թվականներին ընդհանուր առմամբ սպանվեց 1,5 մլն հայ: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Կանադան, Լիբանանը, Ուրուգվայը, Կիպրոսը, Արգենտինան, Հունաստանը, Բելգիան, Շվեդիան, Սլովակիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Վատիկանը, Իտալիան, Գերմանիան, Լիտվան, Լեհաստանը: ԱՄՆ շուրջ 30 նահանգներ նույնպես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք Նա նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա |