Եգիպտոսի սահմանային անցակետում 5 ոստիկան է սպանվել![]() 23 հունվարի 2014 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսում հունվարի 22-ին սահմանային անցակետի վրա հարձակման հետևանքով հինգ ոստիկան է սպանվել, ևս երկուսը վիրավորվել են: Այդ մասին երկրի ներքին գործերի նախարարության վրա հղումով հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը: Հարձակումը տեղի է ունեցել Բենի Սուեյֆ գավառում, Կահիրեից դեպի հարավ 100 կմ հեռավորության վրա: Հարձակմանը մասնակցել են դիմակավոր մարդիկ: Նրանք անցակետին են մոտեցել երկու մոտոցիկլով և կրակ են բացել, որից հետո փախել են հանցանքի վայրից, նշում է Associated Press-ը: Եգիպտոսում հարձակումները բանակայինների կամ ոստիկանների վրա կանոնավոր բնույթ են ստացել 2013 թ. հուլիսին նախագահ Մոհամմեդ Մուրսիի պաշտոնանկությունից հետո: Որպես կանոն, իշխանությունները մեղադրում են հարձակումների համար «Մահմեդական եղբայրներ» շարժմանը, որի ներկայացուցիչն էր նաև նախկին նախագահը: 2013 թվականի դեկտեմբերին Եգիպտոսի իշխանությունները պաշտոնապես ահաբեկիչներ հայտարարեցին «Մահմեդական եղբայրներին», հայտնում է Lenta.ru-ն: Բացի այդ, հարձակումներն ոստիկանների ու զինվորականների դեմ կազմակերպում են Սինայի թերակղզում տեղակայված գրոհայինները: Մասնավորապես, դեկտեմբերին «Անսար Բեյտ ալ Մակդիս» խմբավորումը պայթյուն էր կազմակերպել Մանսուր քաղաքում՝ ոստիկանության բաժնի մոտ: Ահաբեկչության զոհ դարձավ 15 մարդ, հարյուրավոր մարդիկ տուժեցին: Հունվարի 14-15-ին Եգիպտոսում հանրաքվե անցկացվեց նոր սահմանադրության վերաբերյալ, որին մասնակցեց ընտրողների 95 տոկոսը: Հանրաքվեի ընթացքում 10 մարդ զոհվեց, տասնյակ մարդիկ վիրավորվեցին: Հղումներ թեմայով. Նյութեր թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |