Հայկական կողմը չի կրակել ԵԱՀԿ դիտորդների ուղղությամբ ու պատրաստ է դիվերսիայի ապացույցներ ներկայացնել![]() 23 հունվարի 2014 - 19:37 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունն այսօր՝ հունվարի 23-ին, տեղեկություն էր տարածել, թե «դիտարկման ավարտին շփման գծի Ֆիզուլիի շրջանի Ֆիզուլի-Հորադիզ ճանապարհից դեպի հյուսիս ուղղությամբ հայկական կողմը կրակ է բացել Ադրբեջանի ԶՈւ ու ԵԱՀԿ դիտարկման մասնակիցների վրա», գրում է SalamNews-ը: Ղարաբաղյան կողմը կտրականապես հերքել է տեղեկությունը՝ հայտարարելով, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը, թե իբր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում (Ֆիզուլի-Հորադիզ ուղղությամբ) ԵԱՀԿ հերթական դիտարկմանը հայերի կողմից խախտվել է հրադադարի պահպանման ռեժիմն ու կրակ բացվել դիտարկման մասնակիցների ուղղությամբ, իրականությանը չի համապատասխանում: ՊԲ առաջապահ զորամասերը ընդհանրապես, իսկ ԵԱՀԿ դիտարկմանը՝ առավելևս հավատարիմ են հրադադարի պահպանման ռեժիմին: Անդրադառնալով դիվերսիաների կազմակերպման փաստի վերաբերյալ ադրբեջանի հերքումներին, ՊՆ առաջին փոխնախարար Դավիթ Տոնոյանը նշել է, թե ադրբեջանական կողմի հակառակ պահվածքը, հատուկ գործողությունների արդյունքները հաշվի առնելով, կլիներ տարօրինակ: «Եթե գործողությունները իրականացվել են սադրանքի, իրավիճակը հակամարտության գոտում սրելու նպատակով` արտգործնախարարների հանդիպումից մի քանի օր առաջ, ապա փորձը անկախ արդյունքներից կարելի է լիովին հաջողված համարել»,- ասել է փոխնախարարը: Նրա խոսքով՝ հարուցված քրգործի նախաքննության ընթացքում հարցաքննվել է դիրքի անձնակազմը, որոնց ցուցմունքներով ևս հիմնավորվում է հակառակորդի դիվերսիոն խմբի ներթափանցումը շփման գծի վերը նշված ուղղություններով: Տոնոյանը նաև հավելել է, որ պատրաստ են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին ներկայացնել դեպքի վայրի զննության արդյունքում հայտնաբերված և վերցված սպառազինության և հանդերձանքի նմուշները: Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը: Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |