Կահիրեում ավտոմեքենա է պայթել. Չորս զոհ կա, 40 վիրավոր24 հունվարի 2014 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Առնվազն 4 մարդ է զոհվել, մոտ 40-ը՝ վիրավորվել Կահիրեում հզոր պայթյունի հետևանքով: Ականապատ ավտոմեքենան պայթել է Անվտանգության ուժերի կենտրոնական վարչության մոտ տեղական ժամանակով առավոտյան 06:30-ին: Մեծ զոհերից հաջողվել է խուսափել, քանի որ ուրբաթը մահմեդականների հանգստյան օրն է, և այդ ժամին փողոցները դեռ մարդաշատ չեն: Պայթյունի վայրում 6 մետր խորությամբ փոս է առաջացել: Զգալի վնաս է հասցվել մոտակա շենքերին՝ 8-հարկանի տանը քաղաքի հին թաղամասում ու վերջերս վերակառուցումից հետո բացված Իսլամական թանգարանին: Եգիպտոսի մայրաքաղաքում ձեռնարկվել են անվտանգության խիստ միջոցներ, մասնավորապես՝ ուժեղացվել է միջազգային օդանավակայանի հսկողությունն ու վերահսկողությունն ավտոճանապարհներին, գրում է euronews-ը: Նախօրեին հինգ ոստիկան սպանվեց, երկուսը՝ վիրավորվ Եգիպտոսի հարավում անցակետի վրա զինված հարձակման հետևանքով: Լուսաբացին մոտոցիկլետներով երկու տղամարդ ինքնաձիգերից գնդակոծել են Բենի Սուեյֆում ոստիկանության անցակետը, որը Կահիրեից 100 կմ հեռավորությամբ է: Եգիպտոսում հարձակումները բանակայինների կամ ոստիկանների վրա 2013-ի հուլիսին նախագահ Մոհամմեդ Մուրսիի պաշտոնանկությունից հետո կանոնավոր բնույթ են ստացել: Որպես կանոն, իշխանությունները հարձակումների համարմեղադրում են «Մահմեդական եղբայրներ» շարժմանը, որի ներկայացուցիչն էր նաև նախկին նախագահը: Բացի այդ, հարձակումներն ոստիկանների ու զինվորականների դեմ կազմակերպում են Սինայի թերակղզում տեղակայված գրոհայինները: Մասնավորապես, դեկտեմբերին «Անսար Բեյտ ալ Մակդիս» խմբավորումը պայթյուն էր կազմակերպել Մանսուր քաղաքում՝ ոստիկանության բաժնի մոտ: Ահաբեկչության զոհ դարձավ 15 մարդ, հարյուրավոր մարդիկ տուժեցին: 2013-ի դեկտեմբերին Եգիպտոսի իշխանությունները «Մահմեդական եղբայրներին» պաշտոնապես ահաբեկիչներ հայտարարեցին: «Մահմեդական եղբայրների» առաջնորդներցի մեկը՝ Մուհամմեդ Մուրսին Եգիպտոսի նախագահ էր ընտրվել 2012-ին, երբՀոսնի Մուբարաքըհեռացավպաշտոնից: Մեկ տարում նա հասցրել էր փլուզել երկրի տնտեսությունը և փորձել շարիաթի օրենքներ սահմանել: 2013-ի հունիս-հուլիսին երկրի բնակչությունը մոտ 15 մլն ստորագրություն էր հավաքել՝ պահանջելով Մուրսիի հրաժարականը: Հուլիսի 3-ին զինվորականները Մուրսիին իրազեկել էին, որ նա այլևս նախագահ չէ: «Մահմեդական եղբայրներ» շարժումը միջազգային կրոնական քաղաքական ասոցիացիա է, որը 1928-ին հիմնել է ուսուցիչ Հասան էլ Բաննան Եգիպտոսի Իսմաիլլի քաղաքում: 1933-ից ի վեր կազմակերպության կենտրոնակայանը տեղափոխվել էր Կահիրե: Հասան էլ Բաննայի մահից հետո 1949-ին, 1950-ին շարժման գաղափարախոսը դարձավ գրականագետ Սեյիդ էլ Կուտբը, որը 1966-ին մահապատժի էր ենթարկվել: Ասոցիացիան բաժանմունքներ ունի Սիրիայում, Պաղեստինում, Իրաքում: Երկրորդ համաշխարհայինի վերջում այն արդեն 500 հազար անդամ ուներ: Photo: Reuters Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Լոռու մարզպետի աշխատակազմ․ Լուրերը, թե աղետի պատճառը «ՁորաՀԷԿ»-ի ջրընդունիչից ջրի բացթողումն է, կեղծ են Նշվում է, որ նման նախազգուշացումներ «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ի կողմից արվում են յուրաքանչյուր տարի Խոսնակ. Ծառուկյանը հյուրընկալել է Բագրատ սրբազանին իր տանը, մնացածը հորինված է Նա նշել է, որ սրբազանը Ծառուկյանին դիմել է օրեր առաջ բնական աղետից տուժած բնակավայրերին օգնության ձեռք մեկնելու խնդրանքով ՀԿԵ–ն պարզում է աղետի գոտում վնասի չափը, վերականգնման աշխատանքներ տանում Իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը Fast Shift-ի օգտատերերը կարող են վճարել ՃՈ տուգանքները հավելվածում Հնարավոր է իրականացնել նաև կայանման համար նախատեսված կարմիր գծերի վճարումները |