Ռուսաստանի հայերի միությունը վրդովված է հայ ուսանողի սպանության փաստով24 ապրիլի 2006 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի հայերի միությունը խորապես վրդովված է հրեշավոր հանցագործությամբ` Մոսկվայի կառավարման համալսարանի 17-ամյա ուսանող Վիգեն Աբրահամյանցի Մոսկվայի «Պուշկինսկայա» մետրոյի կայարանում սպանության փաստով: Այդ մասին ասվում է Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանի հայտարարության մեջ: «Մեզ, ինչպես եւ ՌԴ բոլոր քաղաքացիներին, շատ մտահոգում է Ռուսաստանի խոշոր կենտրոնները` Մոսկվան, Սանքտ Պետերբուրգը, Վորոնեժը եւ այլ քաղաքներով տարածված` ազգային հողի վրա ֆաշիստական բռնության ակտերի անպատիժ ալիքը: Մենք գտնում ենք, որ նման փաստերը իրավապահ մարմինների եւ իշխանական կառույցների թողտվության հետեւանք են եւ նրանց` իրենց քաղաքացիների ամենկարեւոր իրավունքը` կյանքի իրավունքը ապահովելու անզորության վկայությունը»,-նշվում է ՌՀՄ տարածած մամլո հաղորդագրության մեջ: ՌՀՄ նախագահը ընդգծում է, որ Միությունը վճռականորեն պահանջում է իրավապահ մարմիններից օգտագործել իր բոլոր հնարավորությունները, որպեսզի Վ.Աբրահամյանցի մարդասապանները գտնվեն եւ խիստ պատասխանատվության ենթարկվեն: «Սքինհեդների գործողությունները ակնհայտ սադրանք են եւ նպխատակ ունեն ստվերելու մեր Հայրենիքի կերպարը, ներկայացնելու Ռուսաստանը անբարենպաստ կերպով Սանքտ Պետեբուրգում կայանալիք Ութնյակի գագաթնաժողովի շեմին: Ֆաշիստական տարրերի սանձազերծումը պետք է կասեցվի»,-ասվում է ՌՀՄ նախագահի հայտարարության մեջ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |