Լևոն Արոնյանը՝ Վեյկ ան Զեեի մրցաշարի քառակի հաղթող27 հունվարի 2014 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Նիդերլանդական Վեյկ ան Զեեում ավարտվել է «Տատա Սթիլ» գլխավոր շախմատային մրցաշարը, որտեղ առաջին տեղը զբաղեցրել է հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Նախավերջին տուրում առավելության հասնելով կուբացի Լեյնիեր Դոմինգես Պերեսի նկատմամբ, Արոնյանը վերջին տուրից առաջ արդեն ապահովել էր իր հաղթանակը, ու չնայած վերջին տուրում պարտվեց նիդերլանդցի Լյուք Վան Վելին, մրցաշարում հաղթող ճանաչվեց։ Մրցաշարին մասնակցում էր 12 գրոսմայստեր աշխարհի 11 երկրից։ Արծաթը ստացավ հոլանդացի Անիշ Գիրին, բրոնզը՝ ռուս Սերգեյ Կարյակինը: Արոնյանը Վեյկ ան Զեեում հաղթել էր նաև 2007-ին, 2008-ին ու 2012-ին: Նախորդ տարի նա մրցաշարն ավարտել էր երկրորդ տեղում՝ զիջելով ՖԻԴԵ-ի առաջատար Մագնուս Կարլսենին։ Լևոն Արոնյանը Հայաստանի շախմատի հավաքականի առաջատարն է, 2005-ին աշխարհի գավաթակիրը,ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակիհաղթող, Հայաստանի հավաքականի կազմում երեք անգամ հաղթել է շախմատի համաշխարհային օլիմպիադաներում,2011-ին՝ աշխարհի թիմային առաջնությունում։2014-ի հունվարի 1-ի դրությամբ անհատական վարկանիշով աշխարհի 2-րդ շախմատիստն է (2812)։ «Տատա Սթիլ» շախմատային մրցաշարն ամենահներից է, 1937-ից անցկացվում է ամեն տարի (բացառությամբ 1945 -ը)։ Մինչև 1967-ն անցել է նիդերլանդական Բեվերվեյքում, 1968-ից տեղափոխվել Վեյկ ան Զեե։ Մրցաշարը միջազգային կարգավիճակ ստացել է 1946-ին։ Դրանում հաղթանակել են այնպիսի գրոսմայստերներ, ինչպիսիք են Մայքս Էյվեն (1940, 1942, 1952, 1958), Սավելի Տարտաքովերը (1949), Գիդեոն Շտալբերգը (1956)։ Բայց այն հայտնի դարձավ 1960-ից հետո, երբ դրան սկսեցին մասնակցել ԽՍՀՄ շախմատիստները՝ հենց 1960-ին Բենթ Լարսենի հետ առաջին տեղը կիսեց հայ գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը։ Photo: France Peeters Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները «Բոհեմ» թատրոնը գործում է 2016 թվականի սեպտեմբերից «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել |