Քաղաքական փոխզիջում․ Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել![]() 28 հունվարի 2014 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հրաժարական է տվել, հայտնել է նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը: «Հասարակական-քաղաքական փոխզիջման համար լրացուցիչ հնարավորություններ ստեղծելու նպատակով, հանուն հակամարտության խաղաղ կարգավորման անձնական որոշում եմ կայացրել՝ Ուկրաինայի նախագահին խնդրում եմ ընդունել երկրի վարչապետի պաշտոնից հրաժարականը»,- ասվում է Ազարովի հայտարարությունում: Ազարովը նշել է նաև, որ կառավարությունը հակամարտության խաղաղ կարգավորման համար արել է հնարավորը: «Արել և անում ենք ամեն ինչ արյունահեղություն, բռնության ահագնացում, քաղաքացիների իրավունքների խախտում թույլ չտալու համար: Կառավարություն ապահավել է էկոնոմիկայի և սոցիալական պաշտպանության համակարգերի գործողությունն արտակարգ պայմաններում»,- նշել է վարչապետը: Ըստ նրա, «հակամարտության սրությունն ու վտանգը» ստիպեցին լրացուցիչ քայլերի դիմել: «Այս դժվարին տարիներին ամեն ինչ արել եմ, որպեսզի Ուկրաինան կարողանա նորմալ զարգանալ որպես ժողովրդավարական եվրոպական պետություն: Որոշումներ եմ կայացրել, պատասխանատվություն եմ ստանձնել հանուն երկրի ժողովրդի շահերի: Ուստի կարող եմ ազնիվ նայել մեր պետության յուրաքանչյուր քաղաքացու աչքերին»,- ասել է Ազարովը: Բացի այդ, նախագահին, Ուկրաինայի ժողովրդական պատգամավորներին ու քաղաքացիներին աջակցության համար վարչապետը շնորհակալություն է հայտնել: Ազարովը նշել է, որ այսօրվա դրությամբ ամենակարևորն Ուկրաինայի միասնության ու ամբողջականության պահպանումն է: «Դա ավելի կարևոր է, քան ինչ-որ մեկի անձնական ծրագրերն ու հավակնությունները: Ուստի կայացրեցի այս որոշումը»,- ասվում է հայտարարությունում, հայտնում է ՈւՆԻԱՆ-ը: Նիկոլայ Ազարովն Ուկրաինայի կառավարությունը գլխավորում է 2010-ի մարտից: Վարչապետի հրաժարականը դեռ պետք է հաստատի նախագահը: Մինչ հրաժարականի մասին դիմումի ստորագրումն Ազարովը կկատարի վարչապետի իր պարտականությունները: Մինչդեռ Գերագույն ռադայում շարունակվում են խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների բանակցությունները, ներառյալ ընդդիմության երեք առաջնորդներին, շարունակվում են բանակցությունները քաղաքական ճգնաժամից դուրս գալու տարբերակների մասին: Նախօրեին Արսենի Յացենյուկն ու Վիտալի Կլիչկոն մերժել էին նախագահ Յանուկովիչի՝ կառավարությունը գլխավորելու առաջարկը: Փոխարենը նրանք պետք է հետ կանչեին գրոհայիններին Կիևի կենտրոնից ու ապաշրջափակեին վարչական շենքերը, գրում է «Ռոսիյսկայա գազետան»: Դիմակայությունը Կիևում սկսվեց 2013 թվականի նոյեմբերի երկրորդ կեսին խաղաղ բողոքներից ընդդեմ Ուկրաինայի կառավարության որոշման ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը մերժելուն: Սակայն դրանք բռնի գործողությունների վերածվեցին, երբ հունվարի կեսին Յանուկովիչի դաշնակիցները Գերագույն ռադայում ընդունեցին օրենքների նոր փաթեթը, որը դժվարացնում էր բողոքի ցույցերի մասնակիցների գործողությունները: Ընդդիմությունն այդ դրույթները համարեց բռնատիրության մասին օրենքներ և գտնում է, որ դրանք ընդունվել են կանոնակարգի խախտումներով և հակասում են սահմանադրությանը: Վարչապետ Նիկոլայ Ազարովը, որից ընդդիմությունն այս շաբաթ հրաժարական պահանջեց, հայտարարեց, որ հրաժարվում է խոսել վերջնագրերի լեզվով: Կիևում տեղի ունեցած բախումներում տուժել են հարյուրավոր ցուցարարներ ու տասնյակ միլիցիոներներ: Ասվում է նաև, որ զոհվել է 5 մարդ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |