Լիբանանում շրջանառության մեջ կդրվի Հայոց ցեղասպանությանը նվիրված նամականիշ![]() 29 հունվարի 2014 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Լիբանանի հեռահաղորդակցությունների նախարար Նիկոլա Սեհնավին հայտարարել է, որ շրջանառության մեջ է դրվում Հայոց ցեղասպանությանը նվիրված նամականիշ: Նամականիշների վրա պատկերված կլինի Բիքֆայում հաստատված հայերին նվիրված հուշարձանը, գրում է լիբանանյան The Daily Star-ը: Լիբանանի հայ համայնքը Մերձավոր Արևելքի ամենամեծ համայնքներից է և ակտիվ մասնակցություն ունի լիբանանյան կյանքի բոլոր ոլորտներին: Բեյրութում ապաստան գտան 1915 թ. մազապուրծ եղած տարագիր հայերը: Լիբանանում որբանոցներ կազմակերպվեցին հայ որբերի համար: Այժմ Լիբանանում մոտ 200 հազար հայ է բնակվում: Անցյալ տարի Բեյրութում Ցեղասպանության հարցում Թուրքիայի ժխտողականության դեմ բողոքի ցույցին մոտ 10 հազար մարդ մասնակցեց: Բեյրութում են գտնվում երեք ավանդական հայկական կուսակցությունների՝ ՀՅԴ-ի, Ռամկավար Ազատական և Հնչակյան կուսակցությունների կենտրոնակայանները: 1930 թվականից Բեյրութի արվարձան Անթիլիասում է գտնվում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի նստավայրը: Photo: The Daily Star Հղումներ թեմայով. ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |