Հայաստանը մասնակցում է Նյու Դելիի զբոսաշրջության ցուցահանդեսին![]() 29 հունվարի 2014 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 29-31-ը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը ներկայացնում է Հայաստանը Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում կայանալիք «Satte» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին: Այն Ասիայում զբոսաշրջության ոլորտի ամենամեծ միջոցառումներից մեկն է, որին մասնակցում են մոտ 50 երկրի 600 զբոսաշրջային կազմակերպություն և 7500 առևտրային գործակալ: Ցուցահանդեսի ընթացքում միջազգային հանրությանը կներկայացվեն Հայաստանի պատմամշակութային և քրիստոնեական հարուստ ժառանգությունը ցուցադրող գովազդային նյութեր և քարտեզներ: Խոշորագույն այս ցուցահանդեսին ՀԱՄՀ մասնակցությունը Հայաստանի ներկայացվածությունը հնդկական շուկայում խթանելու, հայկական զբոսաշրջային արդյունքների իրացման համար գործընկերային նոր կապեր հաստատելու ու ներգնա զբոսաշրջության աճին նպաստելու նպատակ ունի, հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը: ՀԱՄՀ պատվիրակությունը հանդիպումներ կունենա Հնդկաստանի զբոսաշրջության կազմակերպության ղեկավարության հետ՝ երկկողմանի զբոսաշրջային շփումները որակապես նոր մակարդակի բարձրացման հնարավորությունները քննարկելու համար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |