Որոտան ՀԷԿ-ը վաճառվեց 180 մլն դոլարով. Հայաստանի տնտեսություն 70 մլն դոլար է ներդրվում![]() PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը, «Որոտան hիդրոէլեկտրակայանների hամալիր» փակ բաժնետիրական ընկերություն ու ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ hոլդինգ քամփնի» ընկերությունները հունվարի 29-ին գույքի 180 մլն դոլար արժողությամբ առուվաճառքի պայմանագիր ստորագրեցին, հայտնում է կառավարության տեղեկատվության վարչությունը: Ըստ գործարքի, որ ամենախոշորներից մեկն է Եվրոպայում «Քոնթուր գլոբալ» ընկերության ցուցակում, առաջիկա 6 տարիների ընթացքում Որոտան հիդրո համալիրի երեք ՀԷԿ-երը արդիականացնելու ու վերանորոգելու համար պետք է ներդրվի մոտ 70 մլն դոլար: Կապիտալ ներդրումների և ծախսերի ծրագիրը պետք է ներկայացվի, քննարկվի և համաձայնեցվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ: «Քոնթուր գլոբալ»-ի փոխնախագահ Գարի Լիվսլին առքուվաճառքի ստորագրման արարողության ժամանակ ընգծել է, որ հասկանում ենք` ինչպիսի պատասխանատվություն են ստանձնել: «Կանենք ամեն ինչ՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովմանն աջակցելու համար»,- նշել է նա` հավելելով, որ այս գործարքը կարող է նպաստել նաև արևմտյան ներդրողների կողմից դեպի Հայաստան ավելի ինտենսիվ ներդրումների ներգրավմանը` հայտնում են կառավարությունից: Ներդրումը առաջին խոշոր ամերիկյան կապիտալն է Հայաստանում, ինչը ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի, կնպաստի նաև հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը: «Քոնթուր գլոբալ» ընկերությունը Նյու-Յորքում տեղակայված ընկերություն է, որն ունի շուրջ 3,500 ՄեգաՎատ ընդհանուր հզորությամբ 33 էներգետիկ կայաններ աշխարհի 17 երկրներում՝ Աֆրիկայում, Հարավային և Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում։ Ընկերությունն ունի 1650 աշխատակից և ավանդական և այլընտրանքային տեսակի, այդ թվում քամու և արևային էներգիայի, էլեկտրակայանների (բացառությամբ միջուկայինի) սեփականատեր և շահագործող է: Արևելյան Եվրոպայում՝ Բուլղարիայում, Ուկրաինայում, Ռումինիայում և Լեհաստանում ընկերությունն ունի շուրջ 1,100 ՄեգաՎատ ընդհանուր հզորությամբ կայաններ։ Որոտան համալիրն ընդգրկում է Տաթև, Շամբի և Սպանդարյան ՀԷԿ-երը: Համալիրի նախագծային աշխատանքները սկսվել են 1954-ից, շինարարությունը՝ 1961-ից: 1970-ին գործարկվել է համալիրի առաջնեկը՝ Տաթևի հէկը, 1978-ին` Շամբի, իսկ 1989-ին՝ Սպանդարյանի հէկերը: Որոտան ՀԷԿՀ-ի կազմի մեջ են մտնում չորս ջրամբարներ և շուրջօրյա կարգավորման մեկ ավազան: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |