Կալիֆորնիայի Ժողովը հաստատել է դպրոցներում Հայոց ցեղասպանության դասավանդման մասին օրինագիծը![]() 30 հունվարի 2014 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Չնայած թուրքական լոբբիի կոշտ դիմադրությանը, Կալիֆորնիայի նահանգի Ժողովը միաձայն քվեարկել է AB 659 օրինագծի օգտին, որի հեղինակն է Ադրին Նազարյանը: Օրինագիծը նախատեսում է Հայոց ցեղասպանության մասին բանավոր վկայությունների ուսումնասիրում նահանգի դպրոցներում: Օրինագիծն ուղղված է Ժողովի Սենատի քննարկմանը: «Օրինագծի միաձայն ընդունումը վկայում է, որ Կալիֆորնիայի պաշտոնյաները չեն ծախվում կամ չեն մերժում ճշմարտությունն ու իսկությունը»,-հայտարարել է Ամերիկայի Արևմտյան ափի Հայ Դատի հանձնախմբի (ANCA –WR) գործադիր տնօրեն Էլեն Ասատրյանը՝ նշելով, որ Ժողովի անդամներ Նազարյանն ու Աչաջյանը շատ կարևոր օրինագիծ են ներկայացրել Հայոց ցեղասպանության ուսումնասիրության համար: «Օրինագծին կողմ է քվեարկել ճնշող մեծամասնությունը և ես անհամբեր սպասում եմ ANCA –WR հետ աշխատանքին, ստանալու համար նաև Սենատի մեր գործընկերների հավանությունը: Հայոց ցեղասպանության ականատեսների անձնական վկայություններն ուսուցիչներին հզոր լծակ կտան աշակերտների ուսուցման ու ներգրավման գործում: Դա կարևոր է, որպեսզի ցեղասպանությունները չկրկնվեն»,-ասել է Ադրին Նազարյանը: Օրինագծի համահեղինակներն են սենատորներ Մարկ Վիլանդը, Ժողովի անդամներ Կարո Աչաջյանը, Սթիվ Ֆոքսը, Մայք Գատտոն, Սքոթ Վիլկը ու Շերիլ Բրաունը: Մինչ այդ օրինագիծը միաձայն ընդունվել էր Կրթության ու հատկացումների պետական վեհաժողովում: «Կալիֆորնիայի ուսանողների համար շատ կարևոր է ուսումնասիրել աշխարհում տեղի ունեցած ցեղասպանությունները պատմության դասերին: Ես հպարտ եմ, որ սատարեցի AB 659 օրինագծին, որը հորդորում է դպրոցներին ուսումնական ծրագրերում ներառել նաև Հայոց ցեղասպանության թեման»,-հայտարարել է կրթության կոմիտեի նախագահ Ջոան Բյուքենենը: Երբ օրինագիծն ընդունվի Սենատի կողմից ու ստանա Կալիֆորնիայի նահանգի նահանգապետի հավանությունը, այն կներառվի Կալիֆորնիայի պետական դպրոցներում ծրագրում: Genocide Education Project ( GenEd ) ոչ առևտրային կազմակերպությունն, որը տեղակայված է Սան Ֆրանցիսկոյում, որն օգնում է միջնակարգ դպրոցների ուսուցիչներին Հայոց ցեղասպանության դասավանդման հարցում, ողջունել է օրինագծի ընդունումը: Կալիֆորնիայի նահանգի Վեհաժողովի կրթության հարցերի հանձնախումբը միաձայն հաստատել է Վեհաժողովի անդամ Ադրին Նազարյանի ներկայացրած AB-659 բանաձևը: Ներկայացված բանաձևը, մասնավորապես, նախատեսում է Հայոց ցեղասպանության մասին նյութերի ներառում նահանգի ուսումնական ծրագրերի մեջ, Հայոց ցեղասպանության, Հոլոքոսթի, Կամբոջայի, Դարֆուրի ու Ռուանդայի ցեղասպանությունների մասին բանավոր վկայությունների օգտագործման ընդլայնում: Բանաձևն ուղղված է քննարկման նահանգի Վեհաժողովի Հատկացումների կոմիտե: Կալիֆորնիայի նահանգի Սենատն ընդունել է թիվ 234 բանաձևը Հայոց ցեղասպանության մասին, որով նախատեսվում է Հայոց ցեղասպանության փաստն ընդգրկել նահանգի կրթական հաստատությունների պատմության ուսումնական ծրագրերում: Կալիֆորնիայի Վեհաժողովի անդամ Մայք Գատտոն 2014 թ. հունվարի 7-ին ներկայացրեց ԼՂՀ անկախությունը ճանաչելու վերաբերյալ բանաձևը: Ինչպես հայտնում է Վեհաժողովի պաշտոնական կայքը, AJR 32 բանաձևը հիշեցնում է մարդու ինքնորոշման ու ժողովրդավարական զարգացման իրավունքների մասին: Ըստ Գատտոյի, Կալիֆորնիայի ժողովուրդը և հայ համայնքը միասնական են ԼՂՀ անկախությանը սատարելու հարցում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |