ԱՄՆ հետախուզություն. Յանուկովիչն ամեն գնով մտադիր է պահպանել իշխանությունը30 հունվարի 2014 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը վճռական է տրամադրված իշխանությունը պահելու հարցում և պատրաստ է ուժ կիրառել: Նման գնահատական է տվել ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլափերը Սենատին: Ըստ Քլափերի, Ուկրաինայի նախագահը, հավանաբար, կօգտագործի ուժային միջոցները, ինչպես նաև անօրինական միջոցներ, իրավիճակն իր օգտին շրջելու ու իր վերընտրությունն ապահովելու համար: Այդ ամենն, ինչպես ասել է հետախուզության ղեկավարը, սպառնում է հանրապետությունում «ժողովրդավարական նորմերի հետագա էրոզիայով»: Հեղինակը նաև հավելել է, որ ՌԴ տնտեսական աջակցությունը կսաստկացնի Ուկրաինայի կախվածությունը Ռուսաստանից ու խոցելի կդարձնի այդ երկիրը ճնշման համար, հայտնում է Lenta.ru-ն՝ AFP-ի վրա հղումով: ԱՄՆ իշխանություններն արդեն բազմիցս են մեկնաբանել իրավիճակն Ուկրաինայում: Մասնավորապես, հունվարի 19-ին Կիևի կենտրոնում սկսված բախումներից հետո Սպիտայ տունը սպառնաց իշխանություններին պատժամիջոցներով՝ հայտարարելով, որ այն«չի կարողանում ճանաչել սեփական ժողովրդի օրինական պահանջները»: Մինչդեռ հունվարի 30-ին հայտնի դարձավ, որ Սպիտակ տան պատժամիջոցները կարող են տարածվել նաև տեղական ընդդիմության առաջնորդների վրա, որոնք ևս պատասխանատու են դիմակայության համար: Մինչդեռ ընդդիմությունը մտադիր չէ կատարել Գերագույն ռադայի ընդունած համաներման մասին օրենքի պահանջները ու ազատել գրաված վարչական շենքերը: Այդ մասին է հայտարարել Մայդանի ճամբարի պարեկ Անդրեյ Պարուբին: Ըստ նրա, Մայդանի պաշտպանությունը կուժեղացվի՝ խանգարելու համար ցուցարարներին ցրելուն: Անհամաձայնություն է հայտնել նաև ընդդիմադիր «Ազատություն» կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը: Համաներման մասին օրենքը, որով նախատեսվում է ազատ արձակել բողոքի ակցիաների բոլոր մասնակիցներին, բառացությամբ ծանր հանցագործություններ կատարածների, Գերագույն ռադան ընդունեց հունվարի 29-ի երեկոյան: Օրենք ուժի մեջ կմտնի միայն այն դեպքում, եթեր ցուցարարները 15 օրվա ընթացքում ազատեն բոլոր վարչական շենքերն ու ապաշրջափակեն տրանսպորտային կոմունիկացիաները: Ընդդիմադիրները այս օրինագծի համար չեն քվեարկել: Բողոքի զանգվածային ցույցերն Ուկրաինայում սկսվեցին 2013 թ. նոյեմբերին: Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը կարգադրեց դադարեցնել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը: Կառավարությունը հանձնարարել է նախարարություններին միջոցներ ձեռնարկել պետական նպատակային, ոլորտային ու տարածաշրջանային ծրագրերում փոփոխություններ կատարելու ուղղությամբ, որոնք միտված կլինեն ԱՊՀ անդամ երկրների հետ առևտրի, արտադրական կոոպերացիայի և տեխնոլոգիաների փոխանակման զարգացմանը: Այդ հարցերի կարգավորումից հետո նախագահը խոստացավ կրկին վերադառնալ ԵՄ հետ ասոցացման հարցին: Իրավիճակը սրվեց 2014 թվականի հունվարի 16-ին, երբ Յանուկովիչի դաշնակիցները Գերագույն ռադայում ընդունեցին օրենքների նոր փաթեթը, որը դժվարացնում էր բողոքի ցույցերի մասնակիցների գործողությունները: Ընդդիմությունն այդ դրույթները համարեց բռնատիրության մասին օրենքներ և գտնում է, որ դրանք ընդունվել են կանոնակարգի խախտումներով և հակասում են սահմանադրությանը: Վարչապետ Նիկոլայ Ազարովը, որից ընդդիմությունն այս շաբաթ հրաժարական պահանջեց, հայտարարեց, որ հրաժարվում է խոսել վերջնագրերի լեզվով: Կիևում տեղի ունեցած բախումներում տուժել են հարյուրավոր ցուցարարներ ու տասնյակ միլիցիոներներ: Ասվում է նաև, որ զոհվել է 5մարդ: Իշխանությունները համաձայնվեցին չեղյալ համարել հունվարի 16-ի օրենքները, իսկ կառավարությունն ու վարչապետը հրաժարական տվեցին: Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն առաջարկեց ընդդիմության առաջնորդներ Արսենի Յացենյուկին ու Վիտալի Կլիչկոյին մտնել նախարարների կաբինետի նոր կազմի մեջ, սակայն նրանք դեռ համաձայնություն չեն տվել: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն |