420 մլն դրամ հատուցված գումար. Ֆինանսական հաշտարարի գրասենյակը 5 տարեկան է30 հունվարի 2014 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Քննության վերցված 1566 պահանջով ու ավելի քան 420 մլն դրամ հատուցված գումարով Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն այս տարի տոնում է 5-ամյակը` ուրախությամբ փաստելով, որ բանկերի, վարկային կազմակերպությունների ու ապահովագրական ընկերությունների հետ խնդիրներ ունեցող քաղաքացիները սկսել են ավելի շատ իրենց վստահել: «2009-ին մեզ չէին ճանաչում, չէին վստահում ու կասկածում էին, որ Ֆինանսական հաշտարարը կկարողանա լուծում տալ ֆինանսական կազմակերպությունների հետ առաջացող խնդիրներին»,- լրագրողներին իրենց գործունեությունը ներկայացնելիս ասաց Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը: «Կենտրոնական բանկի հարցման համաձայն` 2009-ին մեր գրասենյակի մասին լսել էինք հարցվածների ընդամենը 12 տոկոսը, իսկ 2011-ին` արդեն 90 տոկոսը գիտեր հաշտարարի մասին: Եթե 2009-ին մեզ դիմող մարդկանց խնդիրների ընդամենը 25 տոկոսն էր մեր իրավասության շրջանակում, 2013-ին` արդեն 92 տոկոսը»,- հավելեց Սարգսյանը: 2013-ին ՖՀՀ-ն քննության է վերցրել 818 պահանջ, որոնց մեծ մասն ապահովագրական ընկերությունների դեմ է` 591, երկրորդ տեղում բանկերն են` 208 պահանջով, այնուհետ գալիս են ավոտապահովագրողների բյուրոն, գրավատներն ու վարկային կազմակերպությունները յուրաքանչյուրի դեպքում 10-ից էլ քիչ պահանջներով: «Մարդկանց վստահության ցուցանիշը մեր գործունեության հաջողության մասին պատմող ամենախոսուն ցուցանիշն է»,- ասաց Ֆինանսական օմբուդսմենը. - «Բազմաթիվ դեպքեր ենք ունեցել, երբ մարդը գալիս է մեր գրասենյակ ու այնուհետ իր հետևից բերում է ընկերներին, բարեկամներին, գործընկերներին ու հարևաններին»: «Մարդիկ գնում են ֆինանսական կազմակերպություն, և եթե կազմակերպությունը չի կարողանում լուծել իրենց խնդիրը, ապա սպառնում են, որ կգան հաշտարարի գրասենյակ»,- հավելեց նա: Մեկ սենյակում մեկ աշխատակցով իր գործունեությունը սկսած ՖՀՀ-ի 20 աշխատակիցներն այսօր արդեն մի ամբողջ հարկեն զբաղեցնում ու արժանանում են միջազգային ֆինանսական այնպիսի կառույցի դրական գնահատականին, ինչպիսին Համաշխարհային բանկն է. «Անհրաժեշտ է շեշտադրել Հայաստանի ֆինանսական հաշտարարի փորձի կարևորությունը և ներդնել այն ԱՊՀ մյուս երկրներում»: Հատկանշական է, որ ԱՊՀ երկրներում Հայաստանի Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը միակն է, որ ծածկում է ֆինանսական ամբողջ շուկան: ՖՀՀ-ի գործունեության արդյունավետության վկայությունն է նաև, որ Հայաստանում գործող ֆինանսական կազմակերպություններից և ոչ մեկը չի հրաժարվել որևէ պահանջի հետ կապված գործակցությունից: Ընդ որում, քննության վերցված պահանջների 75 տոկոսի դեպքում խնդիրը լուծվում է հաշտեցման միջոցով: Հաշտարարը, այդուհանդերձ, չի բավարարվում արձանագրված հաջողություններով ու փորձում է թե իրենց գործունեության, թե ֆինանսական կազմակերպությունների հետ հարաբերությունների կանոնների մասին հնարավորինս շատ տեղեկություններ հանրայնացնել: Անցած տարիներին ՖՀՀ-ն Հայաստանի բոլոր մարզերի 149 ավագ դպրոցում դասընթացներ է անցկացրել ավելի քան 18 հազար աշակերտի համար, ունեցել է 70 պրակտիկանտ, կրթել 1800 ուսանողի: «Առանց սպառողների կրթման ծրագրի չէինք ունենա այն ցուցանիշները, որոնցով այսօր հպարտանում ենք»,- ընգծեց Փիրուզ Սարգսյանը` ավելացնելով, որ այս տարի սկսելու են նոր` գյուղաբնակ բնակչության իրազեկման ծրագիր: «Նախ, գործերի քննության ընթացքում տեսնում ենք, որ մարզաբնակների ֆինանսական գիտելիքների մակարդակը ավելի ցածր է, ու ընդհանրապես, մարզերից ավլեի քիչ դիմումներ ենք ունենում»,- նշեց ֆինանսական Օմբուդսմենը: «Գյուղաբնակների` ֆինանսական ոլորտի վերաբերյալ գիտելիքների ավելացման անհրաժեշտության մասին ազդակներ նաև ստացանք ավագ դպրոցների աշակերտների հետ դասընթացների ժամանակ, երբ տեսնում էինք, որ մեծ ցանկություն ունեն մեր փոխանցած տեղեկությունները տանել իրենց ծնողներին»,- ասաց նա` նշելով, որ այս տարի դասընթացներ կանեն երկու մարզերում` Գեղարքունիքում ու, հավանաբար, Տավուշում: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |