ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՎՆԱՍԱԶԵՐԾՎԵԼ Է ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻ ԽՄԲԱՎՈՐՈՒՄ, ՈՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԵՂԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻ ՔԱՂԱՔԱՑԻ

PanARMENIAN.Net - Վերջերս Ինգուշիայում Ռուսաստանի հատուկ ծառայությունների գործողության արդյունքում վնասազերծվել գրոհայինների խումբ, որոնց թվում էր նաեւ Թուրքիայի մի քաղաքացի: Այդ մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Սերգեյ Յաստրժեմբսկին: Պատասխանելով այլ երկրների ներկայացուցիչների հետ Ռուսաստանի տարածքում գործող ահաբեկիչների կապի մասին հարցին Յաստրժեմբսկին նշել է, որ վերջերս Մոսկվայի Թատերական կենտրոնում ահաբեկչական գործողություններից հետո միջազգային հանրության վերաբերմունքը չեչեն ահաբեկիչների նկատմամբ փոխվել է: Նրա խոսքերով` «չեչեն ահաբեկչական խմբավորումների հետ կապված անձանց նկատմամբ Թուրքիայի իշխանությունների գործողությունները, մասնավորապես, իր տարածք նրանց մուտքն արգելելը, Մոսկովյան ողբերգության գիտակցման ուղղակի հետեւանք է»:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---