ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրմամբ![]() 31 հունվարի 2014 - 10:56 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրմամբ: Ինչպես ասվում է Ռուսաստանի ԱԳՆ մեկնաբանությունում, վերջին օրերին սահմանին և շփման գծում հաճախակի դարձած հրադադարի ռեժիմի խախտումների հետևանքով զոհեր կան զինծառայողների շրջանում: Վիրավորներ կան նաև խաղաղ բնակչության շրջանում: «Կարծում ենք, որ լարվածության հետագա սրման դեպքում անխուսափելի են ղարաբաղյան կարգավորման համար բացասական հետևանքները: Կարող է լրջորեն բարդանալ 2013-ի նոյեմբերի 19-ին ադրբեջանա-հայկական գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը: Կոչ ենք անում հակամարտության կողմերին լրացուցիչ միջոցներ ձեռնարկել իրավիճակը կայունացնելու համար՝ ներառյալ 1995-ի փետրվարի 4-ի Հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին համաձայնությամբ նախատեսված մեխանիզմները»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում: Վերջին օրերին թե հայ-ադրբեջանական սահմանի, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հակառակորդն ակտիվ խախտում է հրադադարը: Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով: Հունվարի 23-ից լույս 24-ի գիշերն ինտենսիվ կրակել են նաև Տավուշի սահմանամերձ մի շարք գյուղերի՝ Ներքին Կարմիրաղբյուրի, Այգեպարի, Մովսեսի ու Չինարիի ուղղությամբ: Պառավաքարի գումարտակի հրամանատար Դավիթ Անիկյանի 16-ամյա դուստրը` Լիանան, վիրավորվել է Այգեպարի իրենց տանը նստած ոտքին ստացած հրազենային կրակոցից, աղջկան տեղափոխել են Բերդի հոսպիտալ, որտեղ վիրահատել են, վիճակը կայուն է: Արդեն հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված գնդակից զոհվեց զինծառայող Կարեն Գալստյանը: Ավելի ուշ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով զինծառայոդղը հետմահու պարգևատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |