Ամանորը Հայաստանում. 2013-ի վերջին 80 հազար ՀՀ քաղաքացի՞ է վերադարձել ընտանիք 1 փետրվարի 2014 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2013-ի դեկտմբերի 31-ի դրությամբ Հայաստանը լքած ՀՀ քաղաքացիների թիվը` 42 հազար 1 մարդ: Առաջին հայացքից ոչ այնքան դրական թվացող այս թիվն իրականում պատմում է, որ անցած տարվա հոկտեմբեր-դեկտեմբերի ամիսներին Հայաստան է վերադարձել 80 հազար 190 Հայաստանի քաղաքացի, քանի որ նույն վիճակագրական ծառայության տվյալներով` 2013-ի հունվար-սեպտեմբերին երկրից դուրս եկած ու չվերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը 122 հազար 191 էր: Կարելի է ենթադրել, որ այդ 80 հազար 190 ՀՀ քաղաքացիները, այն տղամարդիկ (արդեն նաև կանայք) են, որոնք ժամանակավոր աշխատանքի էին մեկնել այլ երկիր` հիմնականում Ռուսաստան, ու վերադարձել են Հայաստան` ընտանիքի հետ նոր տարին դիմավորելու: Նրանք, ըստ ամենայնի, կրկին մեկնելու են:
Կա մեկ այլ` վիճակագրական ավելի մեղմ թիվ` 2013-ին Հայաստանի սահմանահատումների սալդոն` 31 հազար 188 մարդ, որն ավելի փոքր է 42 հազար 1 մարդուց, որովհետև, տվյալներից հետևում է, որ ավելի մեծ թվով ոչ ՀՀ քաղաքացիներ են անցած տարի եկել և մնացել են Հայաստանում, քան ՀՀ քաղաքացիներ: Փաստորեն, 2013-ին էլ Հայաստանի մշտական բնակչության թիվը կրճատվել է` 3 մլն 26 հազարից դառնալով 3 մլն 17 հազար, մինչդեռ, դեռևս 2011-ի հոկտեմբերին, երբ անցկացվում էր Մարդահամար 2011-ը, երկրի առկա բնակչությունը 2,8 մլն էր: Այսպիսով, 2013-ն էլ համալրում է Միգրացիոն պետական ծառայության` սահմանահատումների բացասական սալդո արձանագրած տարիների ցանկը: Ու, ըստ այդմ` 2007-2013 թվականներին, այսինքն` վերջին 7 տարիներին Հայաստանից մեկնած ու չվերադարձածների թիվը հասել է 270 հազար 300 մարդու: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |