International Finance Magazine. Առէկսիմբանկը` 2013-ի Հայաստանի լավագույն կորպորատիվ բանկ![]() 3 փետրվարի 2014 - 12:30 AMT PanARMENIAN.Net - 2013-ի արդյունքներով International Finance Magazineհայտնի բրիտանական ամսագրի կողմից «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը կորպորատիվ սպասարկման ոլորտում, ասվում է բանկի հաղորդագրության մեջ: Նման կոչման են արժանանում այն ընկերությունները, որոնք վարում են առավելագույնս բաց և պատասխանատու քաղաքականություն իրենց հաճախորդների նկատմամբ` հաշվի առնելով հետևյալ չափանիշները. նոր նորարական պրոդուկտների և ծառայությունների տրամադրումը, տրամադրած վարկերի ծավալը, գործարքների ծավալը, ինչպես նաև անվտանգությունը և ռիսկերը: Այս պարգևը համարվում է անկախ միջազգային փորձագետների կողմից ընդունված խոշորագույն ճանաչումներից մեկը: «International Finance Magazine»-ը Լոնդոնում թողարկվող առաջատար առցանց լրատվական ամսագիր է, որը տրամադրում է լրատվություն շուկաների մասին, հրապարակում է միջազգային ֆինանսական շուկայում տնտեսական իրադարձությունների վերլուծություններ և մեկնաբանություններ: IFM պարգևները շնորհվում են ինովացիաների զարգացման բարձրագույն աստիճանի և ֆինանսական արդյունաբերություն ոլորտի նվաճումների համար, կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանն ու վարքագծին առնչվող նորարարական լուծումների, ինչպես նաև միջազգային ֆինանսական ընկերակցության համար կարևոր նշանակություն ունեցող այլ ձեռքբերումների համար: Հղումներ թեմայով. ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |