Ֆրանսիայում աշխատում են Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վրա![]() 3 փետրվարի 2014 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի արդարադատության նախարար Քրիստեն Տոբիրան Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ամենամյա ճաշկերույթին հայտարարել է, որ Ֆրանսիայի կառավարությունն աշխատում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վրա: Ինչպես PanARMENIAN.Net ին փոխանցեց ֆրանսիացի լրագրող Ժան Էքյանը, ամենամյա հավաքը հունվարի 29-ին էր՝ 2001-ին Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օրը: Միջոցառմանը, որն անցել է Շառլ Ազնավուրի հովանու ներքո, ներկայացվել է պաշտոնական լոգոտիպը, որն օգտագործվելու է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված բոլոր միջոցառումներում: CCAF-ը ներկայացրել է «Առաքելություն 2015» ակցիան, որի շրջանակում 2015-ի ապրիլի 24-ին կղողանջեն Ֆրանսիայի բոլոր եկեղեցիների զանգերը: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ քվեարկեց ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում: Փետրվարի 29-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը օրինագիծը ճանաչեց ոչ սահմանադրական: Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը շուտով կրկին կընդգրկվի Ֆրանսիայի քաղաքական օրակարգում, քանի որ, ինչպես հայտարարեց նախագահ Օլանդը, «իրենք չեն հրաժարվել օրենքից, որով նախատեսվում է քրեականացնել 1915-ի. իրադարձությունների ժխտումը»: Դա Օլանդի նախընտրական խոստումներից մեկն է: Ակնկալվում է, որ օրինագծի մասին պաշտոնապես կհայտարարվի Օլանդի Հայաստան այցելության ժամանակ, որը տեղի կունենա 2014-ի մայիսին: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |