Թուրքիայի դեսպանատունը Բաքվում Հայոց ցեղասպանության հետ կապված միջադեպեր չի գրանցել

PanARMENIAN.Net - Թուրքիայի դեսպանատունն Ադրբեջանում Հայոց ցեղասպանության հետ կապված միջադեպեր չի գրանցել: Այդ մասին հաղորդել է Բաքվում Թուրքիայի դեսպանատան մամլո քարտուղար Բյուլենթ Ուղուրը: «Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Թուրքիայի արտգործնախարարությունը բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին հրահանգ էր ուղարկել անվտանգության հատուկ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Ինչպես եւ սպասվում էր, որեւէ միջադեպ չի գրանցվել»,-նշել է մամլո ծառայության ղեկավարը: Նրա խոսքերով, «Բաքվում Թուրքիայի դեսպանատան շենքի վրա պայթուցիկ նյութերի նետման մասին հաղորդագրություն էր ստացվել Անկարայից: Նման հաղորդագրություններին արձագանքելը մեր ամենօրյա աշխատանքի մի մասն է: Սակայն, ինչպես եւ սպասվում էր, որեւէ միջադեպ չի գրանցվել»,-նշել է Բ.Ուղուրը: Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Թուրան Մորալին, ելույթ ունենալով ապրիլի 24-ին «Ասիա» համալսարանում, նույնպես հաստատեց հեռախոսով դեսպանության վերաբերյալ արված սպառնալիքի մասին տեղեկատվությունը», հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---