Էրդողան և Գյուլեն. Դիմակայությունը շարունակվում է![]() ![]() PanARMENIAN.Net - Էրդողան-Գյուլեն դիմակայությունը թափ է առնում: Թուրքական կառավարությունը պատերազմ է հայտարարում «զուգահեռ պետությանը». երկրի իշխանությունները մտադիր են «արմատախիլ» անել իշխանական կառույցներից «Հիզմեթ» կազմակերպության կողմնակիցներին, որը գլխավորում է ԱՄՆ-ում բնակվող քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը: Լայնածավալ քննչական միջոցառումներն այդ հարցի շուրջ սկսվեցին մի քանի օր առաջ: Պատերազմը սկսվել է, բնականաբար, մամուլից: Որոշ թուրքական թերթեր վարկած են տարածում, թե Գյուլենը ծագումով հայ է: Թուրքիայի համար, ինչպես գիտենք, բոլոր ժամանակների համար ամենավատ մեղադրանք ու վիրավորանք դժվար է պատկերացնել: 2013 թվականի հուլիսին Turkishnews.com կայքը գրել է, որ Գյուլենի պապը Հայոց ցեղասպանության ժամանակ փախել է, փրկվել ու իսլամ է ընդունել: Քննարկվում է նաև Գյուլենի որդեգիր Էյուբ Ջանն ու նրա կինը՝ Էլիֆ Շաֆակը: Էյուբ Ջանը կրթություն է ստացել ԱՄՆ-ում, վերադառնալով Թուրքիա, աշխատել է Գյուլենի միության գլխավոր թերթում՝ Zaman-ում, իսկ այժմ նա Radikal-ի գլխավոր խմբագիրն է: Գյուլենի հարսի՝ հայտնի թուրք լրագրող Էլիֆ Շաֆակի, մայրը հայուհի է: Ինքը Շաֆակն աշխատում է Zaman-ում: Նա հայտնի «Ստամբուլցի վիժվածքը» գրքի հեղինակն է, որը պատմում է հայերի ցեղասպանության մասին: Գրքի պատճառով որոշ ժամանակ Շաֆակը դատական հետապնդման ենթարկվեց Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով՝ «թուրք ազգին վիրավորելու մասին»: Թուրքիայի վարչապետը, մեղադրելով Գյուլենին «զուգահեռ պետություն» ստեղծելու մեջ, փաստացի խոստովանեց այն, ինչի մասին վաղուց էր խոսվում՝ Թուրքիայում «խորքային պետություն» է գործում, deep-state, որը ղեկավարում է երկիրը: Եվ ահա պարզվում է, որ այդ ամենի ետևում Ֆեթուլլահ Գյուլենն է կանգնած: «Մենք չենք կարող թույլ տալ այդպիսի կազմակերպությանը գոյատևել մեր պետության հենց սրտում: Մենք կանենք այն ամենն, ինչ անհրաժեշտ է: Մեզ համար դա գոյատևման հարց է», ասել է Էրդողանը: Վարչապետը մեղադրել է Գյուլենին սկանդալ հրահրելու մեջ ու հակակառավարական ելույթների համար, իսկ ավելի մեծ հաշվով՝ Թուրքիայի հեղաշրջում ծրագրելու մեջ: Ձերբակալվեցին կամ աշխատանքից զրկվեցին հարյուրավոր ոստիկաններ ու դատավորներ, որոնց կասկածում են «Հիզմեթի» հետ համագործակցելու մեջ: Կասկած չկա, որ որքան մոտենան մարտին նախանշված ընտրությունները, իրավիճակը Թուրքիայում կսրվի, իսկ Էրդողան-Գյուլեն դիմակայության ելքը դեռ այնքան էլ պարզ չի: Մի կողմից, Էրդողանն իր ոստիկանական, բանակային ստորաբաժանումներն ունի, պաշտոնյաների, որոնք իրենց դիրքով պարտական են Էրդողանի կուսակցությանն անդամակցությամբ: Թեև վերջերս պատգամավորները սկսել են հեռանալ կուսակցությունից, բայց, հավանաբար, նրանք Գյուլենի մարդիկ են: Մյուս կողմից, հազիվ թե արկածախնդրությունն ու հրապարակային վիրավորանքներ հասցնելու հակումը նրա օգտին գործի: Սովորական բնակչի համար շատ ավելի նախապատվելի է գործող նախագահ Աբդուլլահ Գյուլը, որը միշտ հանգիստ ու հավասարակշռված է: Ճիշտ է, Էրդողանը խարիզմատիկ է, բայց այդպիսին է նաև Գյուլենը: Ամեն դեպքում, Թուրքիան բարդ ժամանակաշրջան է ոտնակոխում, հատկապես վատթարացող տնտեսական իրավիճակի ֆոնին: Կարինե Տեր-Սահակյան Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |