Ամերիաբանկը մասնակցել է էներգախնայող համակարգերի ներդրումային նախագծերի ֆինանսավորման մասին սեմինարին![]() 4 փետրվարի 2014 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Վերջերս INOGATE-ի «Կայուն էներգետիկա» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց սեմինար` էներգախնայող համակարգերի ներդրումային նախագծերի ֆինանսավորման վերաբերյալ, որին մասնակցեցին Ամերիաբանկի աշխատակիցները: Սեմինարն ընդգրկում էր «Էներգաարդյունավետություն», «Վերականգնվող էներգիա», «Կլիմայի փոփոխություններ», «Կայուն էներգետիկ զարգացում» թեմաները: Սա յուրօրինակ հնարավորություն էր Բանկի մասնագետների համար`ծանոթանալու միջազգային փորձին ավստրիական ERSTE BANK-ի օրինակով, ինչպես նաև իրականացնել փորձի փոխանակում` գործնական պարապմունքների միջոցով, ասվում է բանկի մամուլի հաղորդագրության մեջ: INOGATE-ի փորձագետները ներկայացրեցին նշված ոլորտում որոշումների կայացման և ամենօրյա աշխատանքի հաջող կազմակերպման նոր գործիքները, որոնք կբարձրացնեն Բանկի մասնագետների տեղեկացվածությունը էներգաարդյունավետության նշանակության և էներգիայի վերականգնվող աղբյուրների մասին և կկիրառվեն հաճախորդների հետ պրակտիկ աշխատանքում: Մասնավորապես, բանկային փորձագետ Վեռնեռ Ուեյս-Ռաաբլը ներկայացրեց ERSTE BANK-ի փորձը վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ծրագրերի ֆինասավորման ոլորտում` առանձնակի ուշադրություն հրավիրելով նախագծման և շահագործման փուլում առկա ռիսկերի, դրանց նվազեցման մեխանիզմների, նախագծերի ֆինանսավորման առանձնահատկությունների, ֆինանսատնտեսական հիմնավորման և ֆինանսավորմանն առնչվող այլ հարցերի վրա: Ներկայացվեց նաև տեղեկատվություն Հայաստանում քիչ տարածում ունեցող էներգիայի այլընտրանքային աղբյուրների` քամու, արևի, բիոգազի մասին: Կայուն էներգետիկայի գծով առանցքային մասնագետ Լարրի Գուդը նշեց.«Մեր հիմնական նպատակն է բարելավել էներգախնայող համակարգերի ներդրումային միջավայրը: Այսպիսով, մենք սովորեցնում ենք բանկային համակարգի մասնագետներին տիրապետել որոշակի գործիքների, որոնք կօգնեն ներդրումներն առավել արագ ուղղել էներգախնայող համակարգերի ոլորտ: Մենք սովորեցնում ենք, թե ինչպես գնահատել և կառավարել ռիսկերը, ինչպես գնահատել նախագծի արժեքը, իրականացնել շահագործման ցիկլի ծախսերի վերլուծություն: Նրանք գիտեն, թե ինպես իրականացնել նշված վերլուծությունը, սակայն կիրառել այն էներգախնայող համակարգերի ոլորտում, դա փոքր-ինչ այլ գործընթաց է»: Սեմինարը կնպաստի Ամերիաբանկի աշխատակիցների կողմից էներգախնայող համակարգերի ներդումային նախագծերին առնչվող ֆինանսական ծրագրերի արդյունավետ կառավարմանը, Բանկի մասնագիտական ներուժի ամրապնդմանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |