Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Հայաստանի համար քաղաքական հարց է

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Հայաստանի համար ոչ թե պատմական, այլ քաղաքական բնույթ ունի: Այդ մասին այսօր Երեւանում Լիտավյի նախագահ Վալդաս Ադամկուսի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարեց Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, Թուրքիայի կողմից այդ փաստի ժխտումը խոչընդոտներ է ստեղծում հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման համար: «Երկար տարիներ այդ հարցը գաղափարական ծուղակ է եղել քաղաքական նպատակների համար: Հայաստանը չի ունեցել անկախ պետականություն, որը կկարողանար պայքարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Այսօր մենք ունենք պետություն, ունենք ուժեղ սփյուռք, որը շատ ակտիվ է այդ հարցում»,-նշել է Հայաստանի նախագահը: Նա նաեւ ընդգծեց, որ հայերը չպետք է դառնան անցյալի պատանդներն, այլ պետք է ձգտեն նորմալ հարաբերությունների տարածաշրջանում: ՀՀ նախագահը նաեւ երախտագիտություն հայտնեց Լիտվայի խորհրդարանին 2005 թվականի դեկտեմբերի 15-ի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի համար:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---