Առէկսիմբանկը 2013թ. ավելացրել է մասնավոր փոխանցումների ծավալը 7 փետրվարի 2014 - 15:14 AMT PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ մասնավոր փոխանցումների շրջանառությունը 2013թ-ին` նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ աճել է 66%-ով, որից դեպի Հայաստան կատարված փոխանցումները` 140%-ով, իսկ հանրապետությունից կատարված փոխանցումները` 31%-ով: Ընդ որում` 2013թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ տարբեր միջազգային վճարային համակարգերի միջոցով առանց հաշվի բացման փոխանցումները գրանցել են ռեկորդային 209% աճ: Փոխանցումների նման աճը պայմանավորված է նոր դրամական փոխանցումների համակարգերին միացումով: Ֆիզիկական անձանց փոխանցումների առաջատարը 2013թ. մնում է Ռուսաստանի Դաշնությունը, երկրորդը` ԱՄՆ, հետո միայն ՄԱԷ և Չինաստանը: 2014թ. ընթացքում Բանկը նախատեսում է ավելացնել մասնավոր փոխանցումների ծավալը ևս 20%-ով, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Հիշեցնենք, որ Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբն արդեն իսկ իրականացնում է միջազգային դրամական փոխանցումներ «MONEYGRAM», «ANELIK», «БЫСТРАЯ ПОЧТА», «UNISTREAM», «AVERS», «INTELEXPRESS», «SIGUE MONEY TRANSFER», «RIA MONEY TRANSFER» համակարգերով, «Գազպրոմբանկ-Էքսպրես» առանց հաշվի բացման անվանական դրամական փոխանցումներ` Ռուսաստանից Հայաստան, ինչպես նաև բանկոմատների միջոցով արագ դրամական փոխանցումներ Ռուսաստանի և Հայաստանի միջև` միևնույն քարտային հաշվին կցված երկու միջազգային քարտերով: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Իրանն ու Ադրբեջանն առաջիկայում Արաքս գետի վրա ՀԷԿ կբացեն Կառուցման աշխատանքներն ավարտվել են ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |