Քաղաքագետ. Ուկրաինական սցենարը Հայաստանում անհնար է11 փետրվարի 2014 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Իրավիճակն Ուկրաինայում զարգանում է մի շարք երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների հսկողության տակ, հիմնականում ԱՄՆ ու ԵՄ: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտնել Աշխարհաքաղաքական վերլուծության եվրոպական կենտրոնի գլխավոր տնօրեն Մատեուշ Պիսկորսկին: Ըստ նրա, այսպես կոչված ընդդիմությանն «աջակցելու» իմաստով, մենք գործ ունենք Ուկրաինայի ներքին գործերին արտաքին միջամտության հետ, սակայն մյուս կողմից դրա համար հող կա՝ ներքին պայքարը Ռեգիոնների կուսակցության կլանների միջև: «Եթե նայենք Ուկրաինայի խոշոր օլիգարխներից ոմանց վարքագծին, ապա տեսանելի է, որ նրանք նպաստում են լարվածության պահպանմանը Կիևում: Իրականում Ուկրաինայի իշխանությունները չեն ցանկանում, որ Եվրամայդանը դադարի: Ես ինքս եմ տեսել, որ ուժային կառույցների ցանկության դեպքում Մայդանը հնարավոր կլինի մաքրել 2-3 ժամում, այնտեղ մշտապես ընդամենը 300-400 մարդ կա: Բայց կառավարությունը ակնհայտորեն վախենալով արտաքին արձագանքներից և վստահ չլինելով իր ուժերին, այդպես էլ չի կարողանում մինչև հիմա հստակ որոշել, թե որ միությանն անդամակցել՝ Մաքսային միությանը, թե Եվրամիությանը»,-ասել է Պիսկորսկին: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա քաղաքագետը վստահ է, որ Երևանում չկան նախադրյալներ «Մայդանի» համար, քանի որ հայերի մեծամասնությունը հավանություն է տալիս իշխանությունների ռուսամետ քաղաքականությանը: «Նախագահ Սարգսյանի ընտրությունն անցյալ տարվա սեպտեմբերին, դա անվտանգության ընտրություն էր: Այնպես որ կարծում եմ, որ ուկրաինական սցենարը Հայաստանում անհնար է: Ադրբեջանում տեսականորեն հնարավոր կլինեին ընդդիմության այդ ծավալի ելույթները, բայց ընդդիմությունն այնտեղ թույլ է ու պառակտված: Պետք չէ մոռանալ, որ ի տարբերություն Ուկրաինայի, Ադրբեջանը ոստիկանական պետություն է և չի հանդուրժի այդքան տևական «Մայդան»,-ասել է քաղաքագետը: Բողոքի զանգվածային ցույցերն Ուկրաինայում սկսվեցին 2013 թ. նոյեմբերին: Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը կարգադրեց դադարեցնել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը: Իրավիճակը սրվեց 2014 թվականի հունվարի 16-ին, երբ Յանուկովիչի դաշնակիցները Գերագույն ռադայում ընդունեցին օրենքների նոր փաթեթը, որը դժվարացնում էր բողոքի ցույցերի մասնակիցների գործողությունները: Ընդդիմությունն այդ դրույթները համարեց բռնատիրության մասին օրենքներ և գտնում է, որ դրանք ընդունվել են կանոնակարգի խախտումներով և հակասում են սահմանադրությանը: Ուկրաինայի մայրաքաղաքում բախումներ տեղի ունեցան ցուցարարների և միլիցիայի միջև, արդյունքում տուժեց 165 մասնակից: Զոհվեց 5 մարդ: Այժմ կենտրոնական հրապարակը ցուցարարներն են վերահսկում: Մարդիկ Մայդանի շուրջ բարիկադներ են կառուցել միլիցիայի արգելապատնեշներից: Հունվարի 28-ին հրաժարական տվեց վարչապետ Նիկոլայ Ազարովը: Հունվարի 31-ին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ստորագրեց զանգվածային անկարգությունների մասնակիցների համաներման մասին օրենքը: Ըստ օրենքի, 10 օրվա ընթացքում ընդդիմադիրները պետք է ազատեն բոլոր կառավարական շենքերն ու շինությունները, ինչպես նաև փողոցները՝ բացառությամբ Մայդանի: Միայն դրանից հետո դատախազությունն ու դատարանները կդադարեցնեն ակտիվիստների հետապնդումները: Ընդդիմության առաջնորդները հայտարարեցին, որ նման պայմաններ չեն կատարի: Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը: Հոկտեմբերի 24-ին Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի միանալու որոշման նախագիծը հաստատվել է Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որին մասնակցել է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստին ներկա են եղել նաև Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուկրաինայի նախագահները: Դեկտեմբերի 24-ին Մոսկվայի գագաթաժողովում Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի ու Հայաստանի նախագահների հաստատված «ճանապարհային քարտեզով» նախատեսվում է, որ արդեն մայիսին մենք պետք է պայմանագիր ունենանք ՄՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ հավելվածներով: Այս խնդիրը դրված է 22 աշխատանքային խմբերի առջև, որոնք կազմված են երկրի լավագույն մասնագետներից ու փորձագետներից»,-ասել է վարչապետը հունվարի 23-ի կառավարության նիստում: Նա նշել է, որ «ՄՄ գործընկերները բարձր են գնահատել մեր փորձագետների թիմի աշխատանքը»: «Արևելյան գործընկերություն» «Արևելյան գործընկերություն» ծրագիրը ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ-ի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008 թ-ի մայիսի 26-ին Արտաքին հարաբերությունների խորհրդին: 2009 թ-ի մայիսի 7-ին Պրահայում (այն ժամանակ Պրահան նախագահում էր ԵՄ-ում) «Արևելյան համագործակցություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հիմնադիր հանդիպում: Այդ նախագծի գլխավոր նպատակը ԵՄ-ի մերձեցումն է նախկին ԽՍՀՄ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ: Մաքսային միություն Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |