Իսրայելցի քաղաքագետ. Իսրայելը կարող է պահանջել Թուրքիայից ճանաչել Հայոց ցեղասպանությունը12 փետրվարի 2014 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի ու Թուրքիայի հարաբերությունները գործնականում սառեցված են թուրքական «Մավի Մարմարա» նավի հետ կապված միջադեպից հետո, որը այսպես կոչված «Ազատության նավատորմի» կազմում փորձեց 2010 թվականի մայիսին ճեղքել Գազայի հատվածի իսրայելյան շրջափակումը: Նավի տեղաշարժն այն ժամանակ նավատորմի մյուս նավերի հետ միասին կասեցրեցին Իսրայելի հատուկ նշանակության ջոկատները: Ակտիվ դիմադրություն ցուցաբերվեց և նավի վրա գտնվող գրոհայիններից 9 սպանվեցին, իսկ 30-ը՝ վիրավորվեցին: Վիրավորվեց նաև 10 իսրայելցի զինվոր: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտարարեց իսրայելցի քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերը, միջադեպից անմիջապես հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պահանջեց Իսրայելից ներողություն խնդրել ու փոխհատուցում վճարել: Չնայած, որ միջազգային հանձնաժողովը, որը քննում էր միջադեպը, իրավաչափ համարեց Իսրայելի զինվորականների գործողությունները, Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ավելի ուշ պաշտոնապես ներողություն խնդրեց Թուրքիայից, որն Էրդողանը ընդունեց: «Մնացին հատուցման հարցերը, սակայն, ինչպես մի քանի օր առաջ հայտարարեց Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, «Իսրայելն ու Թուրքիան շատ մոտ են կարգավորման»: «Առաջընթաց կա փոխհատուցման վերաբերյալ բանակցություններում: Բարդ հարցերի մեծ մասը կարգավորված է»,-ասել է նա: Կարծես թե, տրամաբանական կլիներ հասկանալ, որ կարգավորումն ընթացքի մեջ է, սակայն, մի քանի օր անց Թուրքիայի վարչապետ Էրդողանը նոր պահանջ առաջ քաշեց երկրների միջև համաձայնության ստորագրման համար, այն է՝ Իսրայելը պետք է գրավոր պարտավորություն ստանձնի, որ կվերացնի Գազայի շրջափակումը: Ահա այստեղ էլ հարց է առաջանում, թե ի՞նչ կապ ունի Թուրքիան մեր ներքին պաղեստինա-իսրայելյան խնդիրների հետ: Հիմք ընդունելով երկկողմ հարաբերությունների կարգավորման թուրքական այս մոտեցումը՝ Իսրայելը պետք է Էրդողանի կառավարությունից համաձայնություն պահանջի Թուրքիայի արևելքում անկախ Քրդական հանրապետության ստեղծման համար, իսկ կարևորը՝ պահանջի, որ Թուրքիան գրավոր ճանաչի Հայոց ցեղասպանության իրողությունը»,-ասել է Ցինկերը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |