Jazz Appreciation Month 2006-ը սկսվեց «Ջազի գույներով»

PanARMENIAN.Net - Երեւանում այսօր մեկնարկել է արդեն ավանդական դարձած Jazz Appreciation Monthը (JAM 2006): Ինչպես նախորդ տարի, փառատոնի առաջին օրն անց է կացվում «Ջազի գույները» մրցույթը երիտասարդ նկարիչների եւ երաժիշտների մասնակցությամբ: JAM 2006-ի ծրագրում է նաեւ հայ ջազի աստղերի եւ ԱՄՆ-ից Ջուդի Բեյդի քառյակի ելույթները: Փառատոնի շրջանակներում Ազգային պատկերասրահում կցուցադրվեն ջազի մասին ֆիլմեր Սմիթսոնի ջազի ինստիտուտի հավաքածուից: Նշենք, որ փառատոնը անց է կացվում Հայաստանում արդեն հինգերորդ անգամ եւ անց է կացվում Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---