Չնայած Ազատի ջրամբարը հազվադեպ է սառցակալում, այս տարի այն ամենահաստ շերտով էր սառել 12 փետրվարի 2014 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Ձմռանը` արևամուտին Ազատի ջրամբարի ջրերը, զառիթափ, բուսազուրկ ափերը, դրանք շրջապատող բլուրներն ու կիրճերը ֆանտաստիկ գույներով են դիմավորում այցելուին:Ազատի ջրամբարը Երանոսի լեռնաշղթայի ներքո է: Քանի որ ջրամբարի դիրքը բավական ցածր է, ի տարբերություն Հայաստանի մյուս արհեստական ջրային ռեսուրսների, այն հազվադեպ է սառցակալում` երբ օդի ջերմաստիճանն իջնում է -15-ից: Մասնագետներն ասում են` այս ձմռանը ջրամբարն ամենահաստ շերտով է սառցակալել: Մինչև այդ այն սառել էր 2008-ին: Ազատի ջրամբարը 24,5 մետր խորություն ունի, կարող է 70 մլն խորանարդ մետր ջուր տեղավորել, որից օգտակարը սովորաբար լինում է 60 մլն խորանարդ մետր, մակերեսը 2,85 քկմ է: Երկնքից այն մեծ փշերով ու երկար պոչով ձկան տեսք ունի` գտնվում է 55 կմ երկարություն ունեցող Ազատ (Գառնի) գետի միջին հոսանքում: Արդեն 37 տարի` 1976 թվականից, ջրամբարը զարդարում է Արարատյան դաշտավայրը` որտեղից էլ` 1000 մետր բարձրությունից սնում է Արարատի մարզի բազմաթիվ` տարին մի քանի անգամ բերք տվող գյուղերը, որոնց բնակիչներն այն նաև լիճ են համարում` Զովաշեն անվանելով: Ջրերն օգտագործվում են նաև ձկնաբուծության ու էլեկտրաէներգիա ստանալու համար` պատճառ դառնալով ջրամբարի ցամաքելու մասին բնապահպանների ահազանգերի համար:
Նրանք, օրինակ, նշում են, որ ջրամբարում ջրի պակասի պատճառով էր 2012-ի ամռանը Սևանից աննախադեպ քանակությամբ` 320 մլն խորանարդ մետր ջուր բաց թողվել: Ոլորտի պատասխանատու` տարածքային կառավարման նախարարությունից ասում են` վերահսկում են ջրամբարների, այդ թվում և Ազատի ջրամբարի ջրի ծավալները` ընդունելով, որ վերջին 2 տարիներին այն ամբողջությամբ չի լցվում: Ջրային տնտեսության պետական կոմիտեից բացատրում են, որ վերջին տարիներին եղանակային պայմանները թույլ չեն տալիս ջրամբարը լցնել ամբողջությամբ: Պատճառն այն է, որ նախ սարերում շատ ձյուն չի լինում, եղածն էլ ջերմաստիճանի կտրուկ տաքանալուց միանգամից հալվում է ու ներծծվում հողի մեջ: Միևնույն ժամանակ, քանի որ ձնհալքն անձրևներով չի ուղեկցվում ու սելավաջրերի հոսք չի լինում, ջրամբարը մինչև վերջ չի լցվում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |