Թուրքիան «վիրավորված է» Հայոց ցեղասպանության վերաբերյալ Կանադայի վարչապետի հայտարարությամբ

PanARMENIAN.Net - «Մենք վիրավորված ենք Կանադայի վարչապետի արած մեկնաբանություններից, որոնք սատարում են ցեղասպանության վերաբերյալ Հայաստանի անհիմն մեղադրանքները: Այդ մեկնաբանությունները վնասել են Թուրքիայի հետ հարաբերություններին»,- ասված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ` կապված Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեկնաբանությունների հետ, հաղորդում է թուրքական «Հուրիեթ» օրաթերթը:



Հիշեցնենք, որ Կանադայի վարչապետը ապրիլի 21-ին ողջունել էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները եւ իր, ինչպես նաեւ իր կուսակցության անունից հայտնել էր, որ «աջակցել է եւ շարունակելու է աջակցել իր երկրի խորհրդարանի զույգ պալատների կողմից ընդունված Հայոց ցեղասպանության բանաձեւերին»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---