Հայերը նշում են Տեառնընդառաջը 13 փետրվարի 2014 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 13-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Տեառնընդառաջը: Տոնը նշվել է դեռևս հեթանոսական ժամանակներում, երբ խարույկ էր վառվում, որով ժողովուրդը ողջունում էր գարնան գալուստը, և խարույկի վրայից կարող էին թռչել բոլորը, մաքրվելով մեղքերից ու երկար ու երջանիկ կյանք ակնկալելով: Քրիստոնեության տարածման հետ հեթանոսական Տրնդեզ տոնը վերափոխվեց Տեառնընդառաջի: Նորապսակներին և նաև նշանվածներին խարույկի վրայից թռցնելը սիմվոլիկ արարողություն է, մաղթանք, որ նորաստեղծ և նոր ստեղծվելիք օջախներում սիրո ջերմությունն անպակաս լինի, հեշտությամբ անցնեն բոլոր նեղությունների բովով: Տոնի նախօրյակին` փետրվարի 13-ին, երեկոյան ժամերգությունից հետո եկեղեցուց անհրաժեշտ է օրհնված ճրագ վերցնել, որով էլ պետք է վառել կրակը: Ժամերգությունից հետո կատարվում է նաև Անդաստանի արարողություն: Դրա խորհուրդն աշխարհի չորս կողմերի օրհնությունն է: Ըստ եկեղեցական ավանդության` Հովսեփն ու Մարիամը 40 օրական Հիսուսին տաճար են տանում: Այդ ժամանակ արևելյան կողմի դռները, որ նախկինում չէին բացվել, ուժեղ դղրդյունով բացվում են և մարդիկ իրենց ճրագներով դուրս են գալիս տներից` տեսնելու, ինչու է այսպիսի աղմուկ բարձրացել և ակամայից իրենց ճրագներով լուսավորում են դեպի տաճար Հիսուսի ճանապարհը: Սիմեոն անունով մի ազնիվ ու արդար մարդ, տեսնելով Հիսուսին, հասկանում է, որ նա մարդկանց համար փրկություն ու լույս կդառնա, և ընդառաջ է գնում նրանց: Այստեղից էլ առաջացել է Տեառնընդառաջը, որը նշանակում է «տիրոջն ընդառաջ գնալ». հենց դրանում էլ տոնի խորհուրդն է: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի որոշմամբ Տեառնընդառաջը նաև նորապսակների օրհնության օր է հռչակվել: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը ԱԳՆ․ ԵՄ կողմից շենգենյան վիզայի վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվի ՀՀ քաղաքացիների վրա ԱԳՆ–ն արձագանքել է մամուլում շրջանառվող որոշ տեղեկություններին |