ԵԽ. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը բխում է ողջ աշխարհի շահերից26 ապրիլի 2006 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը հայտարարել է, թե ուշադիր հետեւում է «այն ամենին, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ»: «Ափսոս, որ այդ խնդրի լուծումն այդքան ժամանակ է խլում, քանի որ կարագավորումը բխում է Հայաստանում, Ադրբեջանում եւ հատկապես Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց շահերից»,-ասել է ԵԽ գլխավոր քարտուղարը: Պատասխանելով Հարավային Կովկասում մինչեւ առկա հակամարտությունների կարգավորումը տարածաշրջանային համագործակցության հնարավորության մասին հարցին` Թ.Դեւիսը ասել է, որ «համագործակցություն միշտ է հնարավոր, սակայն լուրջ հակամարտությունների առկայությունը սահմանափակում է դրա մակարդակն ու ծավալը»: Պատասխանելով ղարաբաղյան կարգավորման գործընթացին ԵԽ առավել ակտիվ ներգրավման հեռանկարների մասին հարցին` Դեւիսն ասել է.«Այս գործընթացում առաջատար դերը ԵԱՀԿ Մինսկի խմբինն է: Ես անկեղծորեն հաջողություն եմ ցանկանում ռուս, ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահներին այդ բարդ աշխատանքում, որոնվ նրանք զբաղվում են: Այդ հակամարտության կարգավորումը բխում է ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլ ողջ աշխարհի շահերից: Սակայն, կրկնվեմ, առաջատար դերն այստեղ ԵԱՀԿ-ինն է, ոչ թե Եվրոպայի Խորհրդինը, հաղորդում է «Մեդիամաքսը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |