ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ CEBIT-2003 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ

PanARMENIAN.Net - Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացված հայկական 6 ընկերություններ կմասնակցեն CEBIT-2003 ամենամյա միջազգային ցուցահանդեսին, որը կանցկացվի Գերմանիայի Հաննովեր քաղաքում 2003թ. մարտի 13-21-ը: Ինչպես «Մեդիամաքս» գործակալությանը տեղեկացրել է Prosme ծրագրի համակարգող Սեւակ Հովհաննիսյանը, հայկական ընկերություններին կտրամադրվի 30ք. մետր մակերեսով ցուցատախտակ, իսկ նրանց գործունեության մասին տեղեկությունները կմուտքագրվեն CEBIT-ի կատալոգում: Հայկական ընկերությունների մասնակցությունն այդ ցուցահանդեսին, ասել է նա, թույլ կտա գործնական շփումներ հաստատել արտասահմանյան գործընկերների հետ:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---