Եվրամիությունը «վրեժխնդիր է լինում» Շվեյցարիայից միգրացիայի սահմանափակման համար17 փետրվարի 2014 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը կասեցրել է Շվեյցարիայի հետ բանակցությունները եվրոպական կրթական ծրագրերին ու գիտական նախագծերին այդ մասնակցության վերաբերյալ: Ինչպես հայտնում է euronews-ը, որոշումը բացատրվում է վերջերս կայացած հանրաքվեի արդյունքներով, որտեղ շվեյցարացիներն արտահայտվեցին իրենց երկիր ԵՄ բնակիչների ներգաղթի կտրուկ սահմանափակման օգտին: Բրյուսելում այդ քվեարկությունը բացասական արձագանք ունեցավ: Ըստ քվեարկության նախաձեռնողների, ներգաղթը Շվեյցարիա կտրուկ աճեց, երբ Եվրամիության հետ համաձայնագիր կնքվեց տեղաշարժի ազատության մասին: «Շվեյցարիայի հանրաքվեի որոշումն օտարերկրացի աշխատողների համար սահմանափակումներ մտցնելու մասին հակասում է մարդկանց ազատ տեղաշարժի սկզբունքին, որն ամրագրված է Եվրամիության հետ այդ երկրի համաձայնության մեջ»,-հայտարարել են Բրյուսելում: Քվեարկության արդյունքների հրապարակումից անմիջապես հետո Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն ասաց. «Այս հանրաքվեում հաղթողները ռացիոնալ փաստարկներ չեն բերում, այլ ապավինում են ամենաստորին բնազդներին: Իսկ չէ որ ակնհայտ է, որ անհնար է շահ ստանալ միասնական շուկայից և միաժամանակ մեկուսանալ այլ ոլորտներում: Ահա ինչի մասին է այժմ անհրաժեշտ խոսել Շվեյցարիայի կառավարության հետ»: Հանրաքվեի նախաձեռնողը Շվեյցարիայի աջ ծայրահեղական կուսակցությունն է, որը հայտարարեց, թե օտարերկրացիները ծանր բեռ են դարձել երկրի կրթական ու տրանսպորտային համակարգի համար, զրկելով աշխատատեղերից շվեյցարացիներին: Այս փաստարկներն արձագանք գտան Շվեյցարիայի քաղաքացիների շրջանում, որի բնակչության մեկ քառորդն օտարերկրացիներ են: Շվեյցարիան աշխարհի ամենահարուստ երկրներից մեկն է: Նրա հիմնական գործընկերը Եվրամիությունն է, սակայն ԵՄ հետ սպառման շուկան կարող է փակվել սահմանի հետ միասին; Վերլուծաբանները գտնում են, որ երկիրը կարող է փակուղում հայտնվել: Փետրվարի 9-ին Շվեյցարիայի քաղաքացիները հանրաքվեում հավանություն տվեցին Շվեյցարիայի աջ ծայրահեղական ժողովրդական կուսակցության ներկայացրած առաջարկին միգրացիոն քաղաքականության խստացման մասին: Ըստ նոր կանոնների, երկրում միաժամանակ կարող են գտնվել ոչ ավելի քան 53 հազար 700 աշխատանքային ներգաղթյալներ: Իշխանությունները հայտարարում են, որ պատճառն այն է, որ ներգաղթի մակարդակն անընդունելի բարձր է: Այժմ Շվեյցարիայի յուրաքանչյուր չորրորդ բնակիչը աշխատանքային միգրանտ է: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |