Սիրիացի ապստամբները զենիթային հրթիռներ կստանան17 փետրվարի 2014 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Բաշար Ասադի դեմ տրամադրված կոալիցիան մտադիր է ապստամբներին հակատանկային համակարգեր և զենիթային հրթիռներ փոխանցել, գրում է Corriere della Sera-ն: «ՄԱԿ միջնորդ Լահդար Բրահիմին արձանագրել է, որ Սիրիայի վերաբերյալ միջազգային բանակցությունները ձախողվեցին, ուստի կարելի է խոսել նոր ռազմական սցենարների իրականացման մասին: Ոչ ոք չի զարմանա, եթե Պարսից ծոցի երկրները ԱՄՆ հետ համագործակցությամբ ցանկանան փորձել իրավիճակը փոխել լայնածավալ ու ռիսկային գործողության օգնությամբ. նրանք չինական արտադրության մեծ քանակի զենիթային հրթիռներ ու ռուսական արտադրության հակատանկային համակարգեր կտրամադրեն սիրիացի ապստամբներին: Այդ զենքը փոխանցվելու է բրիգադներին, որոնք համարվում են հուսալի և ոչ ահաբեկչական: ԱՄՆ վարձատրելու է գրոհայինների մեծ մասին, արդեն 3 մլն դոլար է հատկացվել: Ընդդիմադիրները գրոհը սկսելու են Դերաա շրջանում, երկրի հարավում, իսկ հետո ազատագրելու են Դամասկոսի արվարձանները», -գրում է իտալական թերթը: Ըստ պարբերականի, զենքի առաքումները համընկան մեկ այլ կարևոր հանգամանքի հետ՝ դիմադրության 49 խմբեր Հարավային ճակատ ստեղծեցին Բաշար ազ Զուբիի գլխավորությամբ: Մի քանի հազար անդամ ունեցող նոր խմբավորումը համակարգելու է իր գործողությունները Հորդանանում գտնվող օպերատիվ կենտրոնի հետ: Խոսքը 11 երկրների ներկայացուցիչներից բաղկացած շտաբի մասին է, այդ թվում ԱՄՆ, Ֆրանսիայի ու Պարսից ծոցի որոշ երկրների ներկայացուցիչներից: Հարավային ճակատը կոչված է ևս մեկ դեր կատարելու. ստեղծել բուֆերային գոտի, որը կպաշտպանի Հորդանանն ու Իսրայելը ջիհադիստների խմբերի ներթափանցումից»: 2011 թ. մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է շուրջ 125 հազար մարդ, մոտ 4,2 միլիոնը փախստական են դարձել սիրիական տարածքում, երկու միլիոն մարդ փախել է հարևան երկրներ: Փախստականների ընդունման հիմնական բեռն ընկել է Հորդանանի, Իրաքի, Լիբանանի ու Թուրքիայի վրա: Սիրիայի բնակչության ընդհանուր քանակը մինչ պատերազմը կազմում էր 20 միլիոն: Սիրիական կարգավորման «Ժնև-2» միջազգային խորհրդաժողովի առաջին փուլը մեկնարկեց հունվարի 22-ին շվեյցարական Մոնտրյո քաղաքում, իսկ հետո շարունակվեց Ժնևի Ազգերի պալատում: Երկրորդ փուլը մեկնարկեց փետրվարի 10-ին: Սա Սիրիայի իրավիճակին նվիրված առաջին խոշոր հանդիպումն էր Ժնևի 2012 թ. խորհրդաժողովից հետո: Խորհրդաժողովում ոչ մի պայմանավորվածություւն ձեռք չբերվեց: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |