Մահացել է Ցեղասպանությունը վերապրած ու Իտալիայում հանգրվանած վերջին հայը![]() 18 փետրվարի 2014 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 16-ին մահացել է Ցեղասպանությունը վերապրած Սերջիո (Սարգիս) Մուշեղյանը, որը բնակվում էր Իտալիայի Կալաբրիա նահանգում: Նա 98 տարեկան էր: Ինչպես PanARMENIAN.Net ին ասաց է ֆրանսիացի լրագրող Ժան Էքյանը, Սարգիս Մուշեղյանը ծնվել է 1916-ի նոյեմբերին: Նրան փրկել էին իտալացի միսիոներները, երբ նա 4 տարեկանում անտուն ու անօթևան ապրում էր Կոստանդնուպոլսի փողոցներում: Նրան տարել են Իտալիա, որտեղ էլ ապրել է կյանքի մեծ մասը՝ Ապուլիայի ու Կալաբրիայի միջև, որտեղ մահացել է: Մուշեղյանի մահախոսականում Կալաբրիայի քաղաքապետ Անտոնիո Կառլոմագնոն նրան անվանել է «մեծ արժանապատվությամբ ու բարձր բարոյականությամբ օժտված մարդ»: «Մեր համայնքը պատիվ է ունեցել հանդիպելու Սարգիսի հետ հայ ժողովրդի մեծ ողբերգության զոհերի հիշատակության օրը: Հայ ժողովուրդը մինչ օրս դեռ սպասում է պատմական արդարության: Մենք պատիվ ունեցանք հանդիպելու Մուշեղյանի և նրա ժողովրդի պատմությանը»,- ասել է քաղաքապետ Անտոնիո Կառլոմագնոն: Կյանքի վերջին տարիներին Սարգիս Մուշեղյանը ժամանակի մեծ մասը նվիրում էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների կազմակերպմանն ապրիլի 24-ին: «Ես չեմ կարող կորցնել այդ հնարավորությունը, երբ խոսքն իմ ժողովրդի ճակատագրի մասին է»,-ասում էր նա: «Նոր Արաքս» (Բարի) գյուղում ապրելու տարիներին նրա կինը՝ Մարիամը և դուստր Վարդուհին ներկող հատկություն ունեցող բույսեր էին հավաքում գորգերի համար: 2013 թվականի հունվարին Բարիում խաչքար տեղադրվեց ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |