Թուրքական պորտալը մեղադրում է Ադրբեջանի ԱԳ և ՊՆ ղեկավարներին աղանդավոր նուրսիստների հետ կապերի համար20 փետրվարի 2014 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Թուրքական մամուլում և սոցցանցերում հրապարակումներ են հայտնվում, որտեղ Ադրբեջանի կառավարության անդամները մեղադրվում են Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած նուրսիստների կրոնական շարժման հետ կապեր ունենալու մեջ: Ինտերնետում հրապարակվել է նուրսիստների առաջնորդ Գյուլենի հեռախոսազրույցի ձայնագրությունը Թուրքիայի Արդյունաբերողների ու գործարարների կոնֆեդերացիայի (TUSKON) ղեկավար, Ուգանդայում Թուրքիայի պատվո հյուպատոս Մուստաֆա Գյունեյի հետ, որտեղ խոսք է գնում ՆԳՆ ներքին զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին պաշտպանության նախարար նշանակելու մասին: Զրույցի ժամանակ Զաքիր Հասանովը բնութագրվում է «որպես ջամահաթին մոտ մարդ» և ասվում է, որ Գյուլենը շնորհավորական նամակ է հղել նրան նշանակման կապակցությամբ, հայտնում է Haqqin.az-ը: Այսօր՝ փետրվարի 20-ին, թուրքական «haber10» լրատվական պորտալը նմանատիպ նյութ է հրապարակել, որտեղ խոսք էր գնում արդեն այլ ադրբեջանցի նախարարի մասին: Ըստ պորտալի հաղորդագրության, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը նուրսիստների կրոնական հոսանքի տարածման համար պայմաններ ստեղծող գլխավոր անձանցից մեկն է: Ինչպես գրում է պորտալը, Գյուլենն ամրապնդում է իր դիրքերը Ադրբեջանի էներգետիկայում և ԱՄՆ ու Իսրայելի աջակցությամբ խոչընդոտներ է ստեղծում Թուրքիայի էներգետիկ շահերի իրականացման համար: Այդ նպատակով արդեն միլիոնավոր դոլարներ են ծախսվել: Ընդ որում թուրքական պորտալը, փաստաթղթերի վրա հղումով, հաստատում է, որ Գյուլենի խումբն ԱՄՆ-ում լոբբիստական գործունեություն է վարում Ադրբեջանում Թուրքիայի էներգետիկ քաղաքականության դեմ: Փաստաթղթերը հրապարակվել էին kemallevent.wordpress.com բլոգում Գեզի պուրակում բողոքների շեմին: Ինչպես գրում է կայքը, խորհրդաժողովում «աննորմալ իրավիճակ» էր ստեղծվել, քանի որ հովանավորը Ֆեթուլլահ Գյուլենի Turkuaz Conucil կազմակերպությունն է, իսկ ամերիկացի մասնակիցներին վճարվել է 1,5 մլն դոլար: Խորհրդաժողովում քննարկվել են Ադրբեջանում Թուրքիայի էներգետիկ շահերի դեմ ուղղված հարցեր: Հրապարակման մեջ ասվում է, որ նման միջոցառումների հետ միասին նուրսիստները իրենց ազդեցությունն են տարածում ադրբեջանական հանրության շրջանում, որը տարածվում է նաև Գյուլենի դպրոցների միջոցով: Ւսկ նուրսիստական «ջամահաթի» դիրքերի ամրապնդումն Ադրբեջանում իրականացվում է Բաքվի ու Թել Ավիվի հարաբերությունների ամրապնդմանը զուգահեռ: Նույնիսկ հիջաբ կրելու արգելքն Ադրբեջանում բխում է Իսրայել-ԱՄՆ-Գյուլեն դաշինքի շահերից: Գյուլենի շարժումը, որն Ադրբեջանում հայտնի է նաև որպես «Նուրջուրլար» (նուրսիստներ), կրոնական կազմակերպություն է, որը մասնագետները համարում են «թուրքական կրոնական աղանդ», «ծայրահեղական կազմակերպություն», «պանթուրքիստական», ինչպես նաև «պանիսլամիստական» կամ «քրդական ծայրահեղական» կազմակերպություն: Կազմակերպությունը ստեղծվել է Թուրքիայում Առաջին համաշխարհային պատերազմից հետո ազգությամբ քուրդ, հայտնի աստվածաբան, Ղուրանի մեկնաբան, վահաբբիզմի հակառակորդ Սաիդ Նուրսիի կողմից: Այսօր նուրսիստների համայնքի համախառն կապիտալը հասնում է 80 մլրդ դոլարի: Չնայած սահմանափակումներին, նուրսիստները շարունակում են վայելել Թուրքիայի պետական ու քաղաքական գործիչների գաղտնի հովանավորությունը: Ընդ որում, իշխանությունները, խրախուսելով նրանց լուսավորչական գործունեությունը Թուրքիայի սահմաններից դուրս, որտեղ «շարժումն» առաջ է տանում Անկարայի հովանու ներքո թրքական գերակայության ու իսլամական աշխարհի միավորման անհրաժեշտության գաղափարը, օգտակար համարեցին նուրսիստներին Թուրքիայի ռազմավարական խնդիրների տեսակետից: Էրդողանի իշխանության գալուն պես նուրսիստների դիրքերը զգալիորեն ամրապնդվեցին: 90-ականներից սկսած Նուրչուլարի ներկայացուցիչները Թուրքիայի սահմաններից դուրս բացել են 500 պաշտոնապես գործող ու աշխարհիկ համարվող ուսումնական հաստատություն: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |